Рубрика: Ծրագրավորում

Խնդիր

Գրել ֆունկցիա, որը ընդունում է 2 պարամետր 1.Զանգված, որը կազմված է տասնորդական թվերից։

2. Կլորացման “round”, “ceil” կամ “floor” մեթոդները։ Արդյունքում ֆունկցիան պետք է կլորացնի զանգվածի էլեմենտները ֆունկցիայի 2րդ պարամետրում նշված մեթոդով։ Սկզբմական զանգվածն է.

var numberArray=[34.82, 12.90, 17.01, 78.51];

function kloracum(testArray, roundMethod){if(roundMethod=="round"){for(var i=0; i<testArray.length; i++){ testArray[i]=Math.round(testArray[i]); }document.write(testArray+"<br>");}else if(roundMethod=="ceil"){ for(var i=0; i<testArray.length; i++){ testArray[i]=Math.ceil(testArray[i]);}document.write(testArray+"<br>");}else if(roundMethod=="floor"){for(var i=0; i<testArray.length; i++){testArray[i]=Math.floor(testArray[i]); }document.write(testArray+"<br>");}else{document.write("Ընտրված է սխալ մեթոդ");}}var kloracmanMethod=prompt("Ընտրեք կլորացման մեթոդը"); kloracum(numberArray, kloracmanMethod);

Рубрика: Ծրագրավորում

Տնային աշխատանք

Խնդիր 22

Օգտագործելով date օբյեկտի մեթոդները, էկրանին արտածըլով ժամը հետևյալ կերպ. ժամ, րոպե, վայրկյան

Ընդ որում, եթե վրկ.ները ու րոպեները ընկնում են 0-9 միջակայքում, ապա էկրանին արտածել հետևյալ կերպ։

Օգտվելով getDay () մեթոդից էկրանին արտածել շաբաթվա օրը, սակայն ոչ թե թվով այլ տառով։

var myTime=new Date();
var hour=myTime.getHours();
var minutes=myTime.getMinutes();
var seconds=myTime.getSeconds();
if(minutes<10){ minutes=”0″+minutes; } if(seconds<10){ seconds=”0″+seconds; } document.write(hour+”:”+minutes+”:”+seconds+”
“);
var dayWeek=myTime.getDay();
var days=[“կիրակի”, “երկուշաբթի”, “երեքշաբթի”, “չորեքշաբթի”, “հինգշաբթի”, “ուրբաթ”, “շաբաթ”];
document.write(“Այսօր “+days[dayWeek]+” է:
“);
var now=new Date();

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն, Նախագիծ

Մասնագիտության ոլորտ, փոդքասթեր

Կարծում եմ յուրաքանչյուր մասնագիտություն ընտրելիս պետք է առաջին հերթին այն սիրել, հետո հետաքրքրվել այդ մասնագիտության պահանջարկը տվյալ երկրում և այլ մանրամասներ։
Իմ նախընտրած մասնագիտությունը «իրավագիտություն»-ն է
«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար, տեսական և կիրառական գիտելիքներ, ինչպես նաև վերլուծական մտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ստեղծմանը, իրացմանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգի ապահովմանը:
Ուսումնասիրելուց հետո տեսա, որ իրավագետներ պատրաստում են ԵՊՀում, ԵՄՀ-ում և ՀՊՄՀ-ում և այլ մասնավոր համալսարաններում, սակայն ինձ առավել հետաքրքիր էր հենց այս համալասարանների դասավանդումը։ Այդ մասնագիտությունը տալիս է «Սահմանադրաիրավական մասնագիտացում», «Քրեաիրավական մասնագիտացում», «Քաղաքացիաիրավական մասնագիտացում», «Միջազգայինիրավական մասնագիտացում» և ըստ դրանց մասնագիտացվածության կարող ես աշխատել յուրաքանրյուր պետական կազմակերպութոյւններում։ Կարծում եմ յուրաքանչյուր լավ մասնագետի պահանջարկը միշտ կա, սակայն քո ուժերով աշխատանքի ացնելը ըստ իս Հայաստանում դժվար է։ Իրավագիտության պահանջարկը աշխատաշուկան ըստ ուսումնասիրության Հայաստանում բարձր մակարդակի վրա է։ Իրավագետի նվազագույն աշխատավարձը կազմում է 200․000 դրամ է, առավելագույնը՝ 500․000-1․000․000 դրամ։ Առավել հայտնի կազմակերպություն է համարվում «Իրավաբանների համահայկական» կազմերպությունը։ Այս ոլորտում հաջողության հասած իրավաբաններից է դեռևս միջնադարում ապրող «Դավիթ Ալավկաորդի» իրավաբանը, ում մասին բազուն տեղեկատվություն կա մինչ այժմ։

ՓՈԴՔԱՍԹԵՐ

Рубрика: Ծրագրավորում

Տնային աշխատանք

Խնդիր

Գրել ֆունկցիա, որը պետք է ընդունի երեք պարամետր։

1. Զանգվածը, որը բաղկացած է 10 դատարկ էլեմենտներից։

2. Միջակայքի սկզբնական արժեքը։

3. Միջակայքի վերջնական արժեքը։

Ֆունկցիան պետք է դխտարկ էլըմենտները փոխարինի պատահական թվերով՝ տրված միջակայքից և զանգվածի էլեմենտները արտածի էկրանին։ Սկզբնական զանգված՝ varrandomArray =new Array(10);

var randomArray=new Array(10);
function patahakanTver(testArray, from, to){
for(var i=0; i”);
}
var skzbnakanArjeq=prompt(“Մուտքագրեք միջակայքի սկզբնական արժեքը:”);
var verjnakanArjeq=prompt(“Մուտքագրեք միջակայքի վերջնական արժեքը:”);
skzbnakanArjeq=parseInt(skzbnakanArjeq);
verjnakanArjeq=parseInt(verjnakanArjeq);
patahakanTver(randomArray, skzbnakanArjeq, verjnakanArjeq);

Рубрика: Հասարակագիտություն, Նախագիծ

Հասարակական խնդիր: Բուլլինգ

Նախաձեռնություն

Համակարգողներ՝ Դիանա Բարսեղյան, Լիլիթ Գասպարյան

Նպատակ՝ Կանխել ծաղրանքը և նմանատիպ սադրիչ գործողությունները դպրոցոպմ երեխաների հանդեպ։

Արդյուքը՝ հուսով ենք կոչերի և մի շարք սեմինարների շնորհիվ կկանխենք ներկայացված խնդիրը, նախ կրթահամալիրում, ապա կրթահամալիրից դուրս։

Ամփոփում՝ աշխատանքներից հետո կլինեն մասնակիցների կարծիքներն ու ամփոփումները։

Օգնող նյութի աղբյուրներն են՝

http://www.doctors.am, http://www.a1plus.am

Նախագծի շրջանակում չէինք կողմնորոշվում, որ ոլորտի անդրադառնանք, քանի որ հասարակական խնդիրները 21-րդ դարում շատ են։ Սակայն ուսումնասիրությունների արդյունքում տեսանք, որ ըստ վիճակագրության տարեց-տարի շատանում են բուլլինգի ենթարկված երեխաները (եթե 2016թ.-ին ամեն 10-րդ երեխան ենթարկվում է բուլլինգի, ապա վերջին տարիների արդյունքում ամեն 3-րդ երեխան է բուլլինգի զոհ)։

Սկիզբ

«Բռնությունը փոխարինենք սիրով»

Ի՞նչ է նշանակում բռնություն երեխաների հանդեպ դպրոցում կամ նմանատիպ հաստատություններում։

Բոլորս երևի շատ ենք լսել այն տեսակի բռնության( հոգեբանական և ֆիզիկական) մասին,որոնց հանդիպում են երեխաները և դեռահասները՝ հենց դա էլ կոչվում է ԲՈՒԼԼԻՆԳ։ Սա երեխաների միջև եղած բռնություն է, որը ըստ երեխաների պաշտպանության և կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանի անտեսված է Հայաստանում։ Բուլլինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ չգտած անձիք, կամ նրանք ովքեր ունեն արտաքին թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Մեր կարծիքով բուլլինւի զոհ դառնալը շատ առումներով կախված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորից,որը ազդում է երեխաների ինքնագնահատականի վրա։ Սակայն մեկ այլ ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը կարծում է, որ ուսուցիչների դերն է ամենակարևորը և միայն նրանց շնորհիվ կարելի է կանխել բուլլինգը։

Բուլլինգի տեսակներ

1. Ֆիզիկական (ծեծել, հրել)

2. Վերտալ (ձեռք առնել, ծաղրել)

3. Սոցիալական (բոյկոտ)

Որտե՞ղ կարելի է հանդիպել բուլլինգի երևույթ։

Ամենուր, որտեղ հավաքվում են երեխաները՝ ուրախանալու, սովորելու նպատակով։ Հնարավոր է վիրավորական վերաբերմունք խմբի որևէ անդամի կողմից։ Տվյալները, թե ինչքան է տարածված բուլլինգը ռուսական կամ հայկական դպրոցներում ոչ այդքան հստակ է, իսկ ամերիկացիները հաշվել են, որ երեխաների 11%-ը ուրիշ երեխաների կողմից ճնշվում են, իսկ 13%-ը՝ իրենք են ճնշում։ Ուսումնասիրելիս շատ նյութերում հանդիպեցինք, որ բուլլինգը բնական գործընթաց է հասունացման շրջանում և տարիքի հետ անցնում է։ Սակայն ավելի լուրջ մասնագետների հարցազրույցները լսելով կարող ենք վկայել,որ այն երեխաները, ովքեր լինոպմ են բուլլինգի նախաձեռնողները, շարունակում են իրենց ագրեսիան մեծ տարիքում, իսկ այն երեխաները, ովքեր բուլլինգի զոհ է դառնում՝ մեծ հասակում ապրում են վրեժի ցանկությամբ։

Բուլլինգը “չի ճանաչում” գենդերային հավասարություն))

Բրիտանական հոգեբանների կարծիքով բուլլինգը աղջիկների մոտ յուրահատուկ ձև է դրսևորվում։ Դա վկայում է Վալերի Բեսագը, ով 16 ամիս մոնիտորինգ է անցկացրել 11 տարեկան դպրոցականների շրջանում, նա նկատել է, որ երբ տղաները ընտրում է որևէ մեկին որպես զոհ ցուցադրում են միայն իրենց ֆիզիկական առավելությունները, իսկ աղջիկները իսկական հոգեբանական պատերազմ են սկսում իրենց զոհերի հետ։

Ո՞րն է ամենատարածված բուլլինգի ձևը

Դրանք են բամբասանքները, վերբալ վիրավորանքները և բոյկոտները։ Այսպիսի ճնշումները վնաս են հասցվում աղջկա էմոցիոնալ զարգացմանը և աղջիկը մեծանում է զոհի կարգավիճակով։ Մեզ համար շատ հետաքրքիր փաստ է նաև,որ այն աղջիկները, ովքեր փոքր տարիքում ենթարկվել են բռնության, մեծ տարիքում դժվար է հարաբերություններ սկսելը։

Բուլլինգի պատճառով առաջացած նշաններ

Շատ տարածված է այն փաստը, որ բուլլինգի զոհերը ծնողներին չեն տեղեկացնում, որ ենթարկվում են ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման։ Եթե Ձեր երեխան չունի մեկը ում հետ կարող է զբոսանքի գնալ, վերջինն է դուրս գալիս դասարանից, կոլեկտիվի կյանքով չի հետաքրքրվում և չի համարում իրեն կոլեկտիվի անդամ, ապա նա պոտենցիալ զոհ։ Ծնողները կարող են կասկածել, որ երեխան ենթարկվում է բուլլինգի, եթե նրա մոտ հանկարծակի առաջանում է դեպրեսիա, անքնություն և ցավեր փորի հատվածում, այդ մասին էլ վկայում են հոլանդացի գիտնականները։

Բուլլինգի լուծումը

Ինչպես արդեն նշել էինք բուլլինգի առաջացումը սկսում է երեխաների տան դաստիարակությունից, իսկ դա նշանակում է, որ բուլլինգը կարող է դրսևորվել դեռ վաղ մանկուց։ Քանի որ չենք կարող ազդել ամեն ծնողի դաստիարակության վրա, կարծում ենք պետք է բուլլինգի դրսևորման կանխումը պետք է սկսել մանկապարտեզներից՝ դաստիարակների կողմից: Դպրոցներում և մանկապարտեզներում պարբերաբար կատարվեն սեմինարներ և ուսուցողական աշխատանքներ։

Բուլլինգը կրթահամալիրում

Ինչ վերաբերում է բուլլինգի դրսևորմանը կրթահամալիրում՝ կարծում ենք մենք լուրջ խնդիրներ չունենք, սակայն չէր խանգարի զրույցներ և սեմինարներ այդ թեմայի շուրջ։

Որպես նախագծի շարունակական ծրագիր նոր ոսումնական շրջանում կիրականացնենք փոքր սեմինարներ բուլլինգի կանխման վերաբերյալ։

Рубрика: Ծրագրավորում

Խնդիր

Գրել ֆունկցիա,որը որպես պարամետր ընդունում է զանգված, որի էլեմենտները թվերը։ Ֆունկցիամ ձևափոխում է էլեմենտներն այնպես, որ այդ թվերը փոխակերպվում են տասնորդական թվերի, սորակետից հետո 2 թվանշաններով։ Այդ զանգվածն է.

var randSymbol=[10.5, 15, 112, 77.8];

function change(testArray){for(var i=0; i<testArray.length; i++){ testArray[i]=testArray[i].toFixed(2); }document.write(testArray+"<br>");}change(randSymbol);

Рубрика: Ծրագրավորում

Խնդիր

Գրել ֆունկցիա,որը որպես պարամետր ստանում է զանգված, այնուհետև ստուգում է զանգվածի բոլոր էլեմենտները և էկրանին արտածում է, թե ինչ ինֆո է պարունակում է ամեն էլեմենտում թիվ, թե ոչ թիվ։ Զանգվածն է var randSymbol=[“կաթ”, 77,11, “մեղր”,-88];

function check(myArray){
for(var i=0; i”);
}
else{
document.write(“Զանգվածի “+myArray[i]+ ” էլեմենտը թիվ է։”);
}
}
}
check(randSymbol);

Рубрика: Без рубрики

Խնդիր

Գրել ֆունկցիա,որը որպես պարամետր ընդոպնոպմ է զանգված և այդ ֆունկցիխյի աշխատանքի արդյունքում զանգվածը պետք է ձևափոխվի այնպես , որ նրա էլեմենտները դառնան միայն թվեր։ Այդ զանգվածն է.

var myArray=[“100 թութակ”, “210 դրամ”, “650 դոլար”, “109 նապաստակ”, “62 խոզ”];

function myFunc(testArray){
for(var i=0; i”);
}
myFunc(myArray);
var price=10.30;
document.write(price+”
“);
price=price.toFixed(2);
document.write(price+”
“);