Рубрика: Անվտանգ․ և առաջին բուժօգնություն

Նախագիծ-առաջադրանք։ Խայթոցներ

Խայթոցները համարվում են վնասվածքների հաճախակի առաջացման պատճառներ։ Ցանկացած կենդանի (և մարդ) կարող է խայթել, սակայն գերակշռող են շների և կատուների խայթոցները։

Խայթոցները սովորաբար առաջացնում են փոքր վերքեր, սակայն կենդանու թքի կամ լորձի միջոցով բակտերիաները կարող են անցնել վերքի մեջ, որտեղից էլ՝ արյան հուն, առաջացնելով տեղային կամ ընդհանուր վարակային բարդություններ։

Խայթոցները հաճախ բերում են հետևյալ տեսակի վնասվածքների՝

  • ծակած վերքեր
  • պատռված վերքեր
  • կտրված վերքեր
  • արյունազեղումներ (կապտուկ) և այտուց։

Խայթոցները կարող են լինել խիստ ցավոտ և տհաճ։ Դուք կարող եք զննել և հայտնաբերել նաև խայթոցից առաջացված վերքի վարակման նշաններ։

Խայթոցի վերքի վարակման նշաններից են՝

  • այտուց
  • կարմրություն
  • վերքի հարակից հյուսվածքների լարվածություն կամ պնդություն
  • վերքի ցավոտության սաստկացում
  • վերքից արտադրություն
  • խայթոցի շրջանի ավշային հանգույցների այտուցվածություն
  • ծանր դեպքերում՝ դող-սարսուռ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում (38°C և ավելի բարձր)։

Շան խայթոցներ

Շան խայթոցների մեծ մասը տեղի է ունենում կամ ձեր տան կամ մեկ այլ ուրիշի (օրինակ՝ հարևանի) շան միջոցով։ Շները կարող են խայթել ցանկացած մարդու, սակայն առողջական հետևանքների տեսանկյունից ավելի ռիսկային են համարվում մինչև 5 տարեկան երեխաները։

Շունը կարող է խայթել, եթե՝

  • կենդանին հրահրված է, սթրեսով լի կամ վախեցած
  • հոգ է տանում և անհանգստացած է իր փոքրիկների մասին
  • վատառողջ է կամ ցավեր ունի
  • անակնկալ ձևով ընդհատվել է նրա սնունդ ընդունելը կամ քունը
  • խաղի ընթացքում դարձել է գերգրգռված կամ գերակտիվ
  • երիտասարդ է։

Շան խայթոցը սովորաբար առաջացնում է մաշկի ծակած վերք, ինչպես նաև պատռվածքներ կամ կտրվածքներ։

Մանկահասակ երեխաների դեպքում ավելի հավանական է, որ շան խայթոցը ներառի նրա գլուխը, պարանոցը կամ դեմքը՝ շրթունքների, այտերի կամ քթի շրջանում։ Շան խայթոցը կարող է առաջացնել վարակային բարդություններ և վերքի սպիացում։

Կատվի խայթոցներ

Կատվի խայթոցները սովորաբար առաջացնում են միայն փոքր վնասվածքներ, սակայն հակված են բարձրացնելու վարակային բարդության ռիսկը։ Կատուներն ունեն փոքր սրածայր ատամներ, ուստի խայթելիս կարող են առաջացնել խորը ծակած վերքեր, որոնք կարող են հասնել ոսկրեր։

Կատվի խայթոցները հիմնականում առաջանում են տուժողի վերջին վերջույթների շրջանում (դաստակ և ձեռքեր), սակայն երեխաների պարագայում չի բացառվում նաև դեմքի կամ պարանոցի շրջանի վնասվածքները։

Բուժում և ինքնօգնություն

Վարակի կանխարգելում

Դեպքերի մեծ մասի ժամանակ որպես կենդանիների խայթոցից հետո վարակի կանխարգելման միջոց ստանդարտ հակաբիոտիկ ստանալու անհրաժեշտություն չի ծագում։ Սակայն, դուք պետք է այցելեք ձեր բժշկին և հակաբիոտիկների վերաբերյալ լսեք նրա խորհուրդը, եթե՝

  • խայթոցից առաջացած վերքը խորը ծակած բնույթի է (օրինակ՝ կատվի խայթոցի դեպքում)
  • խայթոցը ոսկրին կամ հոդին խիստ մոտ է գտնվում (հատկապես պրոթեզավորված հոդի դեպքում)
  • առկա է բուժման կամ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ
  • խայթոցը դեմքի կամ սեռական օրգանների շրջանում է
  • դուք ունեք օրգանիզմի դիմադրողականության (իմունիտետի) հետ կապված խնդիրներ (օրինակ՝ քրոնիկ ձգձգվող հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն)։

Փայտացում (տետանուս)

Տետանուսը լուրջ բակտերիալ վարակ է։ Բակտերիան հիմնականում մուտք է գործում վնասված մաշկով և արտադրում է թույն, որն ազդում է մկանների կծկման վրա և առաջացնում բնորոշ ախտանիշներ (ծամիչ մկանների սպազմ կամ տրիզմ), իսկ ծանր դեպքերում կարող է ունենալ մահացու ելք։ Եթե ձեզ մոտ առկա է կենդանու խայթոց և ձեր մաշկի ամբողջականությունը վնասված է, բժիշկն ամենայն հավանականությամբ խորհուրդ կտա հակատոքսիկ անատոքսինի և (կամ) շիճուկի ներարկում։

Նյութի աղբյուրը` Խայթոց

Рубрика: Անվտանգ․ և առաջին բուժօգնություն

Նախագիծ-առաջադրանք։ Ալերգիա

Ալերգիա

Ալերգիան մարդու իմունիտետի սուր ռեակցիան է ալերգենների (որոշակի նյութեր կամ դրանց համակցություններ) նկատմամբ, որոնք այլ մարդկանց համար սովորական են և ոչ մի ռեակցիա չեն առաջացնում:

Դրանց օրինակներ են կենդանիների մորթին, փոշին, որոշ մթերքներ, դեղամիջոցները, միջատների կծելը, քիմիական նյութերը, ծաղկափոշին և այլն: Ալերգիայի դեպքում առաջանում է իմունոլոգիական կոնֆլիկտ, այսինքն երբ մարդը շփվում կամ փոխազդեցության մեջ է մտնում ալերգենների հետ, նրա օրգանիզմն արտադրում է հակամարմիններ, որոնք բարձրացնում են կամ իջացնում են գրգռիչների նկատմամբ զգայունությունը:

Գործոններ, որոնք նպաստում են ալերգիաների առաջացմանը


·         Գենետիկ հակումները,
·         Ցածր բնապահպանական մակարդակը (մասնավորապես օդի աղտոտվածությունը),
·         Սթրեսները,
·         Ինքնաբուժումը և դեղերի չգարգավորված ընդունումը,
·         Դիզբակտերիոզը,
·         Չզարգացած իմունային համակարգը երեխաների մոտ:

Ալերգիայի տեսակները և դրանց նախանշանները

  • Շնչառական ալերգիա – Օդում առկա ալերգենների (կենդանիների մորթին և բուրդը, բույսերի փոշին, փոշեհատիկները և այլ ալերգեններ) ազդեցությունն է շնչառական համակարգի օրգանների վրա: Նախանշաններն են՝ փռշտոցը, խռռոցը թոքերում, քթանցքներից արտադրության հոսքը, շնչահեղձությունը, աչքերից արցունքների արտահոսքը, աչքերում քորի զգացողությունը և այլն:
  • Ալերգիկ դերմատոզներ – Ալերգենների (լատեքսային և մետաղական ալերգենները, կոսմետիկ և խնամքի միջոցները, որոշ սննդամթերքներ, կենցաղային քիմիան և մաքրող միջոցները և այլն) ազդեցությունը անմիջապես մաշկի վրա կամ էլ աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի վրա: Նախանշաններն են՝ մաշկի կարմրածություն և քոր, եղնջացան (հեղուկով լցված փուչիկներ մաշկի վրա, այտուց, ալրոցի զգացողություն), էկզեմա (չափից շատ մաշկի չորություն, թեփոտում, մաշկի հյուսվածքների փոփոխություն):
  • Սննդային ալերգիա – Սննդային ալերգենների ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա սննդի օգտագործման կամ էլ սննդի պատրաստման ընթացքում: Նախանշաններն են՝ սրտխառնոց, ցավ որովայնում, էքզեմա, գլխացավ, եղնջացան անաֆիլակտիկ ցնցում (анафилактический шок):
  • Միջատների կծելուց առաջացող ալերգիա – Ալերգենների ազդեցությունն է միջատների կծելու դեպքում (լու, մեղու, մոծակ), նրանց մասնիկների ներշնչելու դեպքում, նրանց կենսագործուներության արդյունքում ստեղծված մթերքները օգտագործելու դեպքում: Նախանշաններն են՝ Մաշկի կարմրություն և քոր, գլխապտույտ, թուլություն, շնչահեղձություն, զարկերակային ճնշման անկում, ցավ որովայնում, փսխում անաֆիլակտիկ ցնցում և այլն:
  • Դեղամիջոցների ընդունումից ալերգիա – Առաջանում է դեղամիջոցների ընդունման դեպքում (հակաբիոտիկներ, սուլֆոնամիդներ, ոչ ստանդարտ հակաբորբոքային դեղամիջոցներ, հորմոնալ և ֆերմենտային պատրաստուկներ, վիտամիններ, տեղային ցավազրկողներ և այլն): Նախանշաններն են՝ թեթև քոր, շնչահեղձության նոպաներ, ներքին օրգանների վնասվածքներ, անաֆիլակտիկ ցնցում:
  • Վարակաալերգիա – Առաջանում է ոչ պաթոգեն և պայմանական պաթոգեն միկրոբների ազդեցության արդյունքում և կապված է լորձաթաղանթի դիսբիոզի հետ:

Բոլոր տեսակի ալերգիաների սրման դեպքում պետք է հետևել հիպոալերգիկ դիետաներին: Սա հատկապես կարևոր է սննդային ալերգիայի դեպքում, քանի որ դիետան կատարում է ինչպես բուժիչ, այպես էլ ախտորոշիչ գործառույթ։

Նյութի աղբյուրը` Ալերգիա

Рубрика: Նախագիծ

Մամլո ասուլիս Աշոտ Բլեյանի հետ

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ, վերնատուն
Օրը՝ ապրիլի 2, 13:00-14:00
Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողների
Նպատակը՝ Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության ծրագրերի քննարկում
Արդյունքներ՝ ամփոփումներ ուսանողների բլոգում, քաղաքացիական նախաձեռնությունների հմտություններ։

Ուսումասիրման նյութեր`

Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ

Առաջադրանք

1.Կազմել հայկական ազգանուններ -ունի, -ունց, -ենց մասնիկներով։ 

Արշակունի,Բագրատունի, Երվանդու Բակունց, Մակունց, Ադունց, Ակունց

Չարենց, Մեծարենց, Թոթովենց, Դաշտենց

2․ Գտնել կապույտ երանգը մատնանշող բառեր։ 

Երկնագույն, կապտագույն, լուրթ, ծավի, մավի, ծովագույն, կապուտակ, կապտորակ, կապտաթույր, կապտաժեռ, կապտերանգ, կապուտկեկ, լազվարթ, լաջվարթ, ասմազուն, բիլ,մոսմոռ, պլուզ, մոռ: Խաժ,Կասկապույտ


3․Գտնել հետևյալ կենդանիների արձակած ձայները։ 

Առյուծ-մռնչոց,

 կատվի-մլավոց, 

 թռչունի-ծլվլոց, դայլայլոց, 

 շան-հաչոց, կաղկանձ

գայլի-ոռնոց,

 ձիու-խռխնջյուն, վրնջյուն

արագիլ-կափկափյուն

մեղու- բզզոց

 հորթի-բառաչոց,  

ոչխար-մայոց

 աղավնու-ղունղուն

 այծի-մկկոց

Հետևյալ մակբայների կողքին իմաստով հարմար բայեր դրենք

Նախորոք զանգել

Պատնիվեր բարձրանալ

Ժամանակ առ ժամանակ տեսնել

Մշտապես տեղյակ լինել

Բարոյապես հաղթել

Օրեցօր հիասթափվել

Իսկույն լռել

Փոքր-ինչ սրտնեղել

Ավելի ու ավելի սիրել

Առհավետ հեռանալ

Ներքուստ գիտակցել

Հոտնկայս ծափահարել

Հիմնովի մեղադրել

Վերջիվերջո գրել

Փոխնիփոխ հերթապահել

Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ, Թարգմանություններ

Թարգմանական աշխատանք

Безмолвное понимание 

У сёгуна Иэмицу был любимый китайский пёс. Это был очень большой кобель. Иэмицу заботливо ухаживал за своим псом и всегда брал его с собой на прогулку.

Однажды, как водилось, сёгун прогуливался с псом во дворе. Внезапно пёс чего-то испугался и начал лаять на Иэмицу. Что сёгун ни делал, чтобы успокоить его, тот продолжал лаять ещё громче. Невозмутимый по своей природе, Иэмицу окончательно вышел из себя.

— Что с тобой, противная собака? Почему ты лаешь на своего хозяина? Ты что, забыл, кто твой хозяин?

Иэмицу решил, что пёс лает потому, что у него слишком длинные уши.

— Эй, есть кто-нибудь поблизости? Принесите ножницы и отрежьте ему уши!

Один из прислужников бросился за ножницами, но тут к сёгуну подошёл Осё. Он плюнул себе на ладонь и протянул ее в сторону разъярённого зверя. Вскоре пёс унялся и, виляя хвостом, принялся лизать его руку.

Иэмицу был удивлён и спросил:

— Что такого особенного в вашей руке, дзэнский мастер? Как вам удалось так легко успокоить взбесившуюся собаку?

— Это результат действия высшей мудрости. Я успокоил его, направив в его сторону ум, исполненный безмолвного понимания.

— Вот это да! — только и смог сказать поражённый сёгун. 

Անխոս ընբռնում

Իեմիցա անունով սյոգունը ուներ սիրելի ճապոնական շուն։ Այն շատ մեծ շուն էր։ Իեմիցան հոգատարությամբ էր վերաբերվում իր շանը և միշտ նրան զբոսանքի էր տանում իր հետ։ Մի անգամ, ինչպես միշտ սեգյունը զբոսնում էր բակում շան հետ, Հանկարծակի շունը ինչ-որ բանից վախենալով սկսեց հաչալ Իեմիցայի վրա։ Ինչ ասես, որ չարեց սեգյունը իրեն հանգստացնելու համար, սակայն շունը շարունակեց ավելի ուժեղ հաչալ։

Բնությունից անհանգստացած ՝ Իեմիցուն վերջապես կորցրեց համբերությունը:

—Ի՞նչ է կատարվում քեզ հետ զզվելի շուն

Ինչո՞ւ ես հաչում քո տիրոջ վրա։ Դու ի՞նչ է մոռացել ես ով եմ ես։

Իեմիցուն մտածեց, որ շունը հաչում է քանի որ նրա ականջները շատ երկար են։

— Էյ մոտակայքում կա՞ ինչ-որ մեկը։ Բերեք մկրատը և կտրեք նրա ականջները։

Ծառայակիցներից մեկը գնաց մկրատի ետևից, բայց այդտեղ սեգյունին մոտեցավ Օշոն։ Նա թքեց ափի մեջ և ձեռքը մեկնեց գազազած շան կողմ։ Շունը հանգստացավ և թափահարեց և մոտեցավ լիզեց ձեռքը։

Իեմիցուն զարմացավ և հարցրեց։

— Այդ ի՞նչ յուրահատուկ բան կար ձեր ձեռքում ձենի ուսմունքի վարպետ։ Ինչպե՞ս ձեզ հաջողվեց այսքան հեշտ հանգստացնել կատաղած շանը։

— Դա բարձրագույն իմաստության գործունեության արդյունքն է։ Ես հանգստացրի նրան, խելք ուղղորդեցի նրան, օգտագործելով անխոս ընբռնումը։

—Ահաա։ Միայն սա կարողացավ ասել ափշահար սոգյունը։

Рубрика: Անվտանգ․ և առաջին բուժօգնություն

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ ԴԵՊՔՈՒՄ


Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն իժերի
ընտանիքին պատկանող 4 տեսակները՝
• տափաստանային իժը (Vipera ursini renardi) • դարևսկու իժը (Vipera darevsky)
• փոքրասիական իժը (Vipera xanthina) • անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)
Թունավոր օձի կծածի դեպքում կենդանու վիճակի ծանրության աստիճանը կախված
է հետևյալ գործոններից՝
 Օձի տեսակից (առավել վտանգավոր է գյուրզան), չափից, տարիքից։
 Տարվա եղանակից (ավելի վտանգավոր են ամռանը)։
 Օձի վերջին անգամ սնվելուց հետո անցած ժամանակահատվածից (դա
պայմանավորում է գեղձերում կուտակված թույնի քանակը)։
 Կծածների քանակից, խորությունից և տեղակայումից։ Առավել վտանգավոր են
պարանոցի և գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի
հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների անցանելիության
խանգարում։ Լուրջ են նաև իրանի և առջևի վերջույթների վերին հատվածի
կծածները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ
մարմնում։ Այն դեպքերում, երբ օձի թույնը ներարկվում է անմիջապես
արյունատար անոթի մեջ, կենդանու վիճակը շատ արագ է վատթարանում:

Նյութը` առաջին բուժօգնություն

Рубрика: Без рубрики

Տիգրան Հայրապետյանի «Հայասատնում հեղաշրջման իրականացման տարբերակներ» հոդվածաշար վերլուծություն

Տիգրան Հայրապետյանի կենսագրությանն ու գործունեությանը ծանոթ են սեբաստացիները, այդ իսկ պատճառով այն չեմ ներկայացնում(հղումով կարող եք ծանոթանալ)։ Հոդվածները, որոնք պատրաստվում եմ վերլուծել ուսումնասիրել եմ Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գրքից, որը հրատարակվել է 2001թ․ին։ Գրքից ընտրել եմ «Հայաստանում հեղաշրջման իրականացման տարբերակների շուրջ կամ դիտարկումներ պատերազմի և խաղաղության սահմանագծից»։
Տիգրան Հայրապետյանը այս հոդվածում ներկայացրել է հեղաշրջումները ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քաչարյասնի և Ժիրայր Լիպարիտյանի։ Մինչ թվարկած մարդկանց հեղափոխական գործունեությանն անցնելը ուզում եմ հոդվածից առանձնացնել այս հատվածը՝ «Այս նյութը առավելագույն նրբանկատություն է պահանջում այն պատճառով, որ գործնթացի մեջ կամա թե ակամա ներգրավված գործիչները կարող են լինել իրավիճակային կառավարման ազդեցության ներքո՝ չունենալով կանխամտածված կամ դիտավորյալ երկիրն ու ժողովրդին հարվածի տակ դնելու միտումը։ Եվ ի վերջո ցանկացած գաղտնի բան վաղ թե ուշ հայտնի է դառնում, և ուստի եթե ներկայացվող սցենարներում մեղավորներ կան, ապա հազիվ թե նրանք խուսափեն թե երկրային և թե երկնային պատասխանատվությունից։
Առաջինը ուսումնասիրելով «հեղաշրջում Լևոն Տեր-Պետրոսյանի ոճով» հոդվածը կարող եմ ասել, որ այն, այն մասին էր, որ Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման եղանակը տեսնոմ էր միայն խաղաղ ճանապարհով և երբ նա վերընտրվեց նախագահ, ժողովուրդը ըմբոստացել էր, նա այդ ամենը վերլուծել է այն համատեքստով, որ այն մարդիկ ովքեր աջակցում են հեղափոխականներին, նրանք «պատերազմատենչությամբ» զբաղվող մարդիկ են։ Եվ այս ամենից չկարողանալով պատվով դուրս գալ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է իր իշխանությունից։
Այնուհետև ծանոթացա «հեղաշրջում ըստ Վազգեն Սարգսյանի» հոդվածին, որտեղ Տիգրան Հայրապետյանը Վազգեն Սարգսյանին որակավորել էր որպես «Պաշպանության անպաշտպան նախարար» և ըստ այդմ ասում էր թե Վազգեն Սարգսյանը ինքը պետք է պայքարեր արդար, ուժեղ և հստակ ու կանգուն պետություն ունենալու համար, որտեղ Ղարաբաղյան հարցը կլուծվի ի օգուտ Ղարաբաղի և չխուսափել խնդիրներից։ Վազգեն Սարգսյանն էլ իհարկե չէր կիսում Լևոն Տեր-Պետրոսյանի կարծինքն ու գաղափարները։
Անցում կատարելով «հեղաշրջում ըստ Ռոբերտ Քոչարյանի», որը սկսել էր արքայությունը լքած արքայի ողբերգությունը արտահայտությամբ, ինձ առավել հետաքրքիր էր ուսումնասիրելն ու ծանոթանալ նրա բազմակարծիք վերլուծություններին քաղաքական ուժերի վերաբերյալ։ Նա նշում էր, որ իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանի վրա էր ժողովրդի հույսերը, քանի որ 1991թ․-ից սկսած Հայաստանում իշխանության մաս էին կազմում անհեթեթ գործիչները, որոնց կողմից հայ հասարակությունը միայն տարանջատման խնդրի առաջ էր կանգնում, իսկ 1997թ․ին ժողովրդի հույսերը Ռոբերտ Քոչարյանի հետ էր կապված։
Հասնելով վերջին հոդվածին «հեղաշրջում ըստ Ժիրայր Լիպարիտյանի», որն էլ նման մյուս հոդվածների սկսում էր մի այնպիսի արտահայտությամբ,որը բնորոշ է ամբողջ հոդվածին՝ «Ժիրայրի ինքնահաստատման անհոգ ծրագիրը»։ Ըստ Հայրապետյանի՝ Ժիրայրը 1994թ․ լինելով ՀՀ նախագահի խորհրդական, նախագահի հրաժարականից հետո շարունակում էր պաշտոնապես մնալ նախագահական իր ծառայությունների մեջ։ Նրա մասին Հայրապետյանը գրել էր՝ «Ժիրայր Լիպարիտյանը պարզապես ԼՂՀ-ի հարցի կարգավորման ընթացքին տեղեկացված մեկը չէ։ Նա ինքնին ավելին է, քանզի անմիջական մասնակցություն է ունեցել նաև ներքաղաքական գործընթացների ուղղորդմանը։»
Այս ամենը ուզում եմ եզրափակել հոդվածի այս հատվածով՝
Պատմությունը բազմիցս արձանագրել է ինքնակործանման գնացող հասարակությունների մոլեռանդ նվիրվածությունը սույն գործնթացին։ Անգամ դժվար է միանշանակ ձևակերպել, թե ի վերջո ով է մեղավոր՝ անհատը, ով տանում է հասարակությանը փորձության, թե հասարակությունը, ով տառապում է փորձության տենդով։