Рубрика: Հունվարյան ստուգատես, Դիջիթեք 2021

Վաճառքի հմտություններ

Դիջիթեք 2021թ․-ի շրջանակներում մասնակցում եմ այս նախագծին, քանի որ այյ կարծում եմ շատ օգտակար է յուրաքանչյուր բնագավառում, անկախ մասնագիտությունից։ Մենք այս նախագծի ընթացքում խաղում էինք խաղեր, փորձում վաճառել որևէ իր, գովազդել այն և այդ ընթացքում Ընկեր Նելլի և Ընկեր Ելենայի օգնությամբ կարողանում էինք յուրացնել այդ ամենը։ Ավելի մանրամասն կարող եք տեսնել հղումով՝ Նելլի Գեղամյան ։

Рубрика: Без рубрики, Հունվարյան ստուգատես, Նախագիծ, Դիջիթեք 2021, Դիջիթեքի ստուգատես

Հանդիպում թուրքագետի հետ

Այսօր` հունվարի 20-ին, մասնակցեցի զրույց-քննարկում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ Հանդիպման քննարկման թեման էր Քեմալական և Էրդողանական Թուրքիաները։ Հանդիպումն անցավ մատ բովանդակալից և հետաքրքիր։ Անդրանիկ Իսպիրյանը մինչ ելույթը սկսելը նշեց, որ սեմիմարներ է վարել ակադեմիաներում, համալսարաններում և մենք առաջինն էինք ում համար ներկայացրեց պատմությունից դրվագներ։ Նա շատ հետաքրքիր դեպքեր պատմեց 1914 թվականից սկսած։ Ինձ համար բացահայտում էր, որ Թուրքիայի այբուբենը ստեղծել է հայ` Հակոբ Մարդասյանը։ Պարոն Անդրանիկը այնքան հետաքրքիր սեմինար էր վարում, որ չհասցրինք նախատեսված 1 ժամում քննարկել, համեմատական զուգահեռներ տանել, հարցեր տալ։ Դիմեցինք Տիար Բլեյանին և պայմանավորվեցինք կազմակերպել հաջորդ ժողովը, այս անգամ քոլեջում, իմ համակարգումով։ Շատ բովանդակալից, օգտակար,բուռն և հետաքրքիր քննարկում էր։ Կսպասենք հաջորդ հանդիպում-զրույցներին

Рубрика: Հունվարյան ստուգատես, Նախագիծ

Հունվարյան ճամբար։ Հայոց պատմություն

Հունվարյան ճամբարի ամենահետաքրքիր և օգտակար ճամբարներից մեկը հասարակագետ-հայրենագետների հետ հանդիպումներն են։ Ինչպես նաև ադրբեջաներենի անվճար ուսուցումն է։ Կարծում եմ թշնամու լեզվին տիրապետելը շատ խելացի և օգտակար միտք էր։ Հայտնում եմ մասնակցությունս այս նախագծային ծրագրերին`

հանդիպում-զրույց ադրբեջանագետի հետ

Հանդիպում-զրույց ՄԻՊ գրասենյակի աշխատակցի հետ

զրույց-քննարկում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

հանդիպում-զրույց կովկասագետի հետ

հանդիպում-զրույց թուրքագետի հետ

Рубрика: Հունվարյան ստուգատես

Հունվարյան ստուգատես

Ինչպես գիտի յուրաքանչյուր «սեբաստացի»՝ հունվարը, ստուգատեսային շրջան է, երբ կատարում ենք բազմաթիվ նախագծեր, ունենում ենք բազմաթիվ հանդիպում-քննարկումներ և այլն։ Ստուգատեսի ընթացքում ամեն կատարված աշխատանք մեր կողմից լուսաբանվում է և կիսվում կարծիքներով և ստացված արդյունքներով։

Հունվարյան ստուգատեսի իմ մասնակցությունը շատ հագեցած և հետաքրքիր էր ինձ համար։

Նախագծերի շրջանը սկսել է արդեն իսկ դեկտեմբերից, «ամանորյա ֆիլմեր» , որի համակարգողն էր Մարիամ Մխիթարյանը՝ Ֆիլմադարանի շրջանակներում։ Մենք դիտում էինք ֆիլմեր, կիսվում մեր տպավորություններով, առաջարկում մեկս մյուսին դիտել դրանք և այլն։ Մինչ հունվար նաև ունեմ «ամանորյա բացիկներ» և «ամանորյա ուտեստ» նախագծերը և Ամանորին մոտ արդեն «New Year project»-ը և «Новогодний проект»-ը ։ Արդեն հունվարին՝ հունվարյան ստուգատեսի շրջանակներում՝ ֆիլմերի շարքից նաև ուզում եմ նշել «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի հետ հանդիպում-քննարկումը։ Այն ևս շատ հետաքրքիր էր, քանի որ ֆիլմերը իրական էին, ոչ միայն դեպքերն էին իրական, այլ հերոսները ևս դերասաններ չէին, այն շատ հետաքրքիր էր դիտելն ու քննարկելը։ Ահա իմ նախապատրաստական աշխատանքը՝ Ֆիմադարան, հանդիպում 16-րդ։
Ավելի լայն մասշտաբով նախագծերի սիզբը դրեց Դիջիթեք 2021-ը։ Ի տարբերություն անցած տարվա՝ այս տարվա դիջիթեքը այլ էր։ Այս տարի ոչ միայն մենք սովորում էինք, այլ՝ սովորեցնում։ Շատերը կազմակերպել էին հատուկ դասեր, որևէ առարկա կամ լեզու ավելի խորապես ուսումնասիրելու նպատակով։ Ես որոշել և մասնակցությունս եմ հայտնել ադրբեջաներենի 3-ամսյա դասընթացներին, կարծում եմ այն շատ կարևոր նշանակություն ունի հայերիս համար։

Ահա իմ մասնակցությունը «վաճառքի հմտություններ» նախագծին, որը համակարգում էին Նելլի Գեղամյանն ու Ելենա Օհանյանը։ Այն ինձ հետաքրքիր և օգտակար էր թվում և այդպես էլ կար, քանի որ դասերի ընթացքում ամեն կերպ՝ թե՛ խաղի, թե՛ խնդիրների և թե՛ հանդիպում քննարկումների ձևով էր իրականցվում։ Այս նախագծի շրջանակներում նաև իրականցվել է հանդիպում-քննարկում բանկի աշխատակցի հետ, որը մեզ օգնեց առավել տեղեկացված լինել բանկային հմտություններից և կարողանալ ճիշտ ընտրություն կատարել։ Ավելին կարող եք տեսնել այստեղ՝ «Հանդիպում մասնագետի հետ»։ Զուգահեռ նաև մասնակցել եմ հանդիպումների, որոնք ինձ առավել հետաքրքրում էին, կարծում եմ դրանք լավագույն գաղափարն էին անցկացնել այս ժամանակաշրջանում, արդի պատմական դեպքերի հիմման վրա և հենց Դիջիթեքի մի մաս դարձնել։ Ահա այդ հանդիպումները ըստ իմ մասնակցության ցանկի և իրենց բովանդակության՝ հասարակագետ-հայրենագետների հետ հանդիպումներ ։ Առանձին-առանձին չխոսելու համար ստորև թողնում եմ իմ պատումները այս հանդիպումների վերաբերյալ,սակայն ուզում եմ ասել,որ դրանք ինձ համար շատ կարոևոր ու յուրահատուկ հանդիպումներ էին, և ամենակարևորը դրանք կլինեն շարունակական, քանի որ հարևաններիդ և թշնամուդ լավ ճանաչելը ամենուր պետք է իմանալ։

Հանադիպում-քննարկում ենք ունեցել՝ (պատումներ)
1․ Թուրքագետի հետ
2․ Կովկասագետի հետ
3․ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ
4. Մարդաբանի հետ
5․ Ադրբեջանագետի հետ

Ունենք նաև հետաքրքիր գովազդ դիջիթեք 2021թ․-ի ընթացքում, որը պատրաստել ենք Դիանա Ասրյաի նախաձեռնությամբ։ Նախագծի մասնակիցներն են՝ ես՝ Դիանա, Բարսեղյանս, Լիլիթ Գասպարյանը, Վլադիմիր Կարոյանը և Արյուսակ Ավետիսյանը։ Նախագծի նպատական է, անգլերեն և հայերեն լեզուներով գովազդել կրթահամալիրի գինին։ Կարծում եմ այն հաջողված էր մեզ համար։ Նախագծի կատարման ընթացքում մեր դժվարությունները կարծում եմ միայն անգլերենով մի քանի բառ մոռանալն ու ամբողջ հոլովակը նորից նկարելու մեջ էր կայանում։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր էր համադրել անգլերենը, հայերենն ու գինու գովազդը։ Շնորհակալ ենք մեր անգլերեն դասավանդող Դիանա Ասրյանին հետաքրքիր նախագիծ առաջարկելու համար։

Ռուսերենի ամենասիերլի նախագիծը, որը անցյալ տարվանից իրականցվում է և ոչ մի կերպ մեզ չի հոգնեցնում, այն իմ ամենասիերելիներից է, այն համակարգում է Մարիամ Քալանթարյանը, այն կարող եք տեսնել դիտելով այս հղումը՝ «время-поэзии»։ Ահա իմ մասնակցությունը ինչպես ասում ենք պոեզիայի ժամին ՝ Время-поэзии

Դեհ ազգագրական փառատոնն էլ իհարկե անպակաս չէր մեզնից․․ Այն մեր ամենասիրելի փառատոններից մեկն է, շարունակությունը կարող եք տեսնել այս դիտելով այս հղումը՝ Լավաշթխիկ։

Մի խոսքով այսքանն էր իմ մասնակցությունը հունվարյան ստուգատեսի շրջանակներում։ (համենայնդեպս այսքանն եմ հիշում)։ Այո այս հաշվետվությունը այս գեղեցկուհի աղջկան է պատկանում, Շնորհակալություն։