Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ

Թարգմանություն

Причина долголетия

Раби спросил однажды престарелого раби Иошую бен Карха:
— Чему ты обязан своим столь необыкновенным долголетием?
— Да мне это долголетие моё давно надоело, — ответил раби Иошуа.
— Учитель! — продолжал раби, — Это вопрос весьма серьёзный, и я должен его уяснить себе.
Отвечает раби Иошуа:
— Во всю жизнь мою взор мой не останавливался на облике человека злого и порочного.
Перед смертью раби Иошуи раби пришёл к нему за последним благословением.
Раби Иошуа произнёс:
— Да благословит тебя Бог дожить до половины моих лет.
— Почему не полностью?
— Но ведь и другим не пастухами же только быть (ведь найдутся и другие достойные занимать столь же почётное положение)?

Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ, Նախագիծ

Պարույր Սևակ, բանաստեղծություններ

Ա՛խ, քեզ ինչպե՞ս ասել

Ա՛խ, քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:

Ինչպե՞ս չասել, որ՝ դու, միայն դո՜ւ չես թախծում,
Ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել, որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ի՛նձ, և քե՛զ համար…
Հիմա ինչո՞ւ ցավել անցած երջանկությամբ, 
Եվ չցավե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար:

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել՝ նորից արի՛, արի՜,
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քե՛զ համար:
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, 
Խոստովանե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար…

Ես հոգնել եմ

Ես հոգնել եմ ,շատ:
Ու կան վայրկյաններ,
Երբ ես ասում եմ.
-Էլ քեզ չեմ սիրում:
Սակայն ասում եմ այնքան մտքիս մեջ,
Ասես կողքիս ես և լսես պիտի:

Իսկ մեզ յոթ միլիոն մետր է բաժանում…

Ու մինչև անգամ եթե դու լսես,
Միթե՞ կլինես այնքան միամիտ,
Որ ինձ հավատաս:
Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
Իրոք չեմ սիրում:

Բայց ինչու՞ եմ զուրկ ,
Ես ինչու ՞ եմ զուրկ 
Բոլոր հաճելի թուլություններից.
Ոչ հավաքում եմ իրեր հին ու նոր ,
Ոչ ձուկ եմ բռնում , ոչ որսի գնում,
Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,
Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում…

Գոնե տանս մեջ … թութակ պահեի:

Ու թե տանս մեջ թութակ պահեի`
Կվարժեցնեի ես նրան հիմա,
Որ վաղնջական գուշակի նման
Միշտ ու շարունակ միայն կրկներ .
— Էլ քեզ չեմ սիրում…

Սակայն զուրկ եմ ես
Բոլոր օգտակար թուլություններից
ԵՍ զուրկ եմ այնքան,
Որ մինչև անագամ
Թութակ պահելու թուլության չունեմ:
Եվ ապաստանած լոկ մի թուլության,
Որ սեր է կոչվում

Եկ հպարտ մնանք…

Մեզ վիճակվեց – և մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝
Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով:

Ու վիճակվեց… ապրել մեկս մեկից բաժան,
Մեկս մեկի համար, առանց մեկս մեկի,
Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ…

Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ…

Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա —

Եթե վիճակվել է… չվիճակվել իրար…

Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ

Առաջադրանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։ 

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։ 

Առավոտյան լույսը, որ բացվեց մայրս տավարը դուրս արեց, մի 500 գրամ բուրդ տվեց քրոջս, մի կտոր չոր հաց, և գնացինք: Գնացինք, քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին, իլիկ մանեց. Քարափն էլ ճեղքվեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ, տեսավ, մի պառավ կին նստած է, բարկացած ասաց. «Տատիկ, իլիկը տուր»: Պառավն ասաց. «Աղջիկս՛, արի, վերցրու, տար, ես մեծ կին եմ, չեմ կարող տեղիցս կանգնել»: Աղջիկը բարկացած ասաց. «Դուռը որտե՞ղ է»: Ասաց. «Ձորի միջով արի»: Աղջիկը ձորի միջով գնաց, տեսավ մի գաղտնի դուռը բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը վերցնի, տեսավ, որ դուռը չկա, ասաց. «Տատիկ՛, դուռը կորցրի, որտե՞ղ է»: Տատիկն ասաց. «Աղջիկ, արի, բան պիտի ասեմ»: Գնաց պառավի մոտ: «Մի,-ասաց,-ավելը վերցրու, մեր տունը մաքրիր»: Աղջիկը մաքրեց, վերջացրեց, պառավն ասաց, «Աղջիկ՛, մեր տունն է մաքո՞ւր է, թե՞ ձեր»: Աղջիկը բարկացած ասաց. «Մեր տունը մաքուր է, ձեր տունը՝ կեղտոտ»:

Рубрика: Քաղաքագիտ․ և սոց․ հիմունքներ

Հարցման վերլուծություն

Քաղաքագիտություն և սոց․ հիմունքներ առարկայի շրջանակներում մենք՝ Դիանա Բարսեղյանս և Լիլիթ Գասպարյանը կազմեցինք հարցաթերթ, որը Հայաստանի էկոլոգիական խնդիրների մասին էր։ Հարցման նպատակն էր, տեսնել մարդկանց վերաբերմունքը բնության հանդեպ, հասկանալ, թե ինչպիսի էկոլոգիական խնդիրներն են առավել անհանգստացնում մարդկանց։ Հարցման արդյունքում տեսանք, որ մարդկանց 76,7%-ը համարում է, որ 21-րդ դարում մենք ունենք շատ էկոլոգիական խնդիրներ, որոնցից մեծամասնությանը անհանգստացնում է աղբի խնդիրը։ Մասնակիցներից 5%-ը կարծում էին, որ այժմ Հայաստանում մենք չունենք որևէ էկոլոգիական խնդիր։ Նրանցից 58,3%-ը իրենց քաղաքի կամ գյուղի կանաչապատումը 1-10 բալային համակարգով, գնահատում էին 3-5, 30%-ը՝ 1-3, 11,7%-ը՝ 5-10։ Կանաչ անկյունները բարելավվելու համար մասնակիցներից շատերը առաջարկել էին կանաչապատում իրականացնել և կազմակերպել ծառատունկեր։ Հարցմանը ընդհանուր թվով մասնակցել էր ավելի քան 60 հոգի։

Рубрика: Без рубрики, Հունվարյան ստուգատես, Նախագիծ, Դիջիթեք 2021, Դիջիթեքի ստուգատես

Հանդիպում թուրքագետի հետ

Այսօր` հունվարի 20-ին, մասնակցեցի զրույց-քննարկում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ Հանդիպման քննարկման թեման էր Քեմալական և Էրդողանական Թուրքիաները։ Հանդիպումն անցավ մատ բովանդակալից և հետաքրքիր։ Անդրանիկ Իսպիրյանը մինչ ելույթը սկսելը նշեց, որ սեմիմարներ է վարել ակադեմիաներում, համալսարաններում և մենք առաջինն էինք ում համար ներկայացրեց պատմությունից դրվագներ։ Նա շատ հետաքրքիր դեպքեր պատմեց 1914 թվականից սկսած։ Ինձ համար բացահայտում էր, որ Թուրքիայի այբուբենը ստեղծել է հայ` Հակոբ Մարդասյանը։ Պարոն Անդրանիկը այնքան հետաքրքիր սեմինար էր վարում, որ չհասցրինք նախատեսված 1 ժամում քննարկել, համեմատական զուգահեռներ տանել, հարցեր տալ։ Դիմեցինք Տիար Բլեյանին և պայմանավորվեցինք կազմակերպել հաջորդ ժողովը, այս անգամ քոլեջում, իմ համակարգումով։ Շատ բովանդակալից, օգտակար,բուռն և հետաքրքիր քննարկում էր։ Կսպասենք հաջորդ հանդիպում-զրույցներին

Рубрика: Նախագիծ, Անգլերեն

Կրթահամալիրի գինու գովազդ- advertising of the wine of the educational complex

Բոլորիս համար հայտնի է, որ կրթահամալիրում իրականացվում է գինու ստեղծում։ Այդ պատճառով էլ որոշել ենք գովազդը հենց մեր իսկ գինու վերաբերյալ լինի։ Նախագիծը կարծում եմ հետաքրքիր և օգտակար է կրթահամալիրի և ինքներս շեզ համար, քանի որ մենք սովորում եմք գովազդ անելու նյուանսները, միաժամանակ գովազդելով մեր գինին։

Рубрика: Հունվարյան ստուգատես, Նախագիծ

Հունվարյան ճամբար։ Հայոց պատմություն

Հունվարյան ճամբարի ամենահետաքրքիր և օգտակար ճամբարներից մեկը հասարակագետ-հայրենագետների հետ հանդիպումներն են։ Ինչպես նաև ադրբեջաներենի անվճար ուսուցումն է։ Կարծում եմ թշնամու լեզվին տիրապետելը շատ խելացի և օգտակար միտք էր։ Հայտնում եմ մասնակցությունս այս նախագծային ծրագրերին`

հանդիպում-զրույց ադրբեջանագետի հետ

Հանդիպում-զրույց ՄԻՊ գրասենյակի աշխատակցի հետ

զրույց-քննարկում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

հանդիպում-զրույց կովկասագետի հետ

հանդիպում-զրույց թուրքագետի հետ

Рубрика: Ձեռներեցություն

Time management

11:30 արթնացել եմ

12-ին սենյակից դուրս եմ եկել

12:15 արդեն լվացվել եմ

12:30 նախաճաշել եմ

13:00 մամային կոֆե էի դնում

13:15 անտրամադիր էի, որոշում էի ինչ անեմ,որ ցրվեմ

13:30 սկսեցի պարապել քննություն

13:35 գրեց Լիլիթը

13:50 պատմում էի ինչի եմ անտրամադիր

14:00 պարապում էի

14:53 զանգեց Լիլիթը ու սկսեցինք պարապել քննություն

18:00 գնացել եմ հաց ուտելու

18:30 զանգեցի Լիլիթին սկսեցինք դաս անել

21:00 վերջացրել ենք դասերը

21-22:30 ուղղակի խոսել ենք

22:30 լողանում էի

23:30 վերջացրի

00:00 պառկել եմ

00:00-1:30 մայրիկիս հետ էի խոսում

1:40 բարի գիշեր