Рубрика: Без рубрики

Աշխատանք, լոգո, պատկերացումներ․․․

Կարծում եմ բոլոր պատանիները, այդ թվում նաև ես հաճախ մտածել ենք ապագայի հետ կապված պլաններ, երազանքի աշխատանք և իհարկե սեփական բիզնես, որն ունի առեղծվածային անվանում, ինքնատիպ լոգո և հիանալի որակ։ Իրականում իմ նպատակն էր ունենալ իրավաբանական գործառույթ իրականացնող ընկերություն,որի մասին այժմ չեմ խոսի: Լոգոն, որի վրա ցանկանում եմ փոփոխություններ կատարել մեր coffee__te սուրճի սպասարկման կենտրոնի համար։ Ունենք լոգո, որի գաղափարը իմն էր, սակայն կարծում եմ պետք է փոփոխել, քանի որ փոքր-ինչ հնաոճ եմ համարում այն։ Նկ․1-ում ներկայիս լոգոն է, իսկ Նկ․ 2-ում այն տարբերակը, ինչպես ինչպես պատկերացնում եմ փոխել լոգոն։

Նկ.1
Рубрика: Без рубрики

Վերլուծություն լոգոյի ուսումնասիրություններից

Լոգոն հանդիսանում է բրենդինգի մի մաս և առանց հիշվող, գեղեցիկ ու գրավիչ լոգոյի բրենդը դժվարությամբ կարող է զարգանալ։ Կարծում եմ լոգո պատրաստելուց առաջ պետք է հասկանալ ինչ պետք է խորհրդանշի այն ընկերության համար և ինչպես պետք է գրավվի հաճախորդներին։
Ուսումնասիրելով նյութերը առանձնացրել եմ ինձ առավել դուրեկան լոգոների տիպերը ըստ նշանակության և կիրառության։
Առավել կայուն լոգոյի տիպ ինձ համար հանդիսանում են՝

1․Քառակուսիներ & ուղղանկյուններ
Այս ձևերը ներկայացնում են ազնվություն, ամուրություն և
կայունություն: Քանի որ քառակուսիներն ու ուղղանկյուններն
ունեն ուղիղ գծեր և ուղիղ անկյուններ, նրանք ունեն տարբեր
մաթեմատիկական, ռացիոնալ, գործնական և
հավասարակշռված զգացողություն:

2․Եռանկյուններ
Եռանկյունները սովորաբար սահմանվում են որպես
էներգետիկ և դինամիկ ձևեր: Եթե ցանկանում եք ձեր
դիզայնում ներկայացնել կայունություն,
հավասարակշռություն, ուժ և շարժում, ապա
եռանկյունները ճիշտ ձևն են օգտագործելու համար:

3․Պարույր (spiral)
Փոքր խխունջի պատյանից մինչև ամբողջ գալակտիկան:
Պարույրները ներկայացնում են աճի և էվոլյուցիայի
հասկացությունը, կյանքի և մահվան շրջանակները:

3․ Լոգոներից առավել հետաքրքիր էր ինձ համար սա, քանի որ այն ավելի հավաք ու կազմակերպված էր։ Այսպես ասած երկուսը մեկում է ընդհանրացվել ու միացրել ուղղանկյան շնորհիվ, որն իրենից ներկայացնում է ազնվություն, ամուրություն և կայունություն:

4․ Ինչ վերաբերում է էվոլուցիային, կարծում եմ յուրաքանչյուր բրենդ նորամուծություններ ցանկանում է մտցնել աշխատանքի մեջ, սակայն ըստ իս յուրաքանչյուր փոփոխություն միայն պետք է լրացնի լոգոյի տեսքը, բուն լոգոյի կառուցվածքը ես իմ կազմակերպության կամ բրենդի չէի փոխի հայտնի լինելուց հետո ևս, որովհետև բրենդը ճանաչել են այդ լոգոյով և կարելի է միայն նոր դետալներ ավելացնել։ Բայց հակասելով իմ ասածին կարող եմ հավելել, որ նշված բոլոր լոգոների էվոլուցիայի շնորհիվ լոգոները կատարելագործվել են։

Լոգոյի ստեղծում

Սրանք իմ պատրաստած լոգոների օրինակներից են՝