Рубрика: Ամառային նախագծեր

Ստեղծագործական պատում

Պատվելի Թամար Ձեր գայթակղիչ նախագծերով ամեն անգամ ինձ ստիպում եք անկեղծանալ, տրվել պատումիս ու անվերջ գրել։

Անվերնագիր․․․

Պատումը գրում եմ, երբ մոտ է ուսումնական վերջին տարին։ Չհասկացա, թե ինչպես անցավ երկու տարին և արդեն պիտի բոլորեմ երրորդը, ավելին երորդ՝ վերջինը։ Տեսակով դժվար եմ բաց թողնում այն ինչ երկար ժամանակ իմ մի մասն է եղել։ Չեմ պատկերցնում, թե ինչպես եմ թողնելու իմ այս անկեղծ գրված մտքերը, որը գուցե չի համապատասխանում հանձնարարվածին, բայց վստահ եմ, իմ Պատվելի Թամարը այն մինչև վերջ է կարդալու։ Դրամատիկ եմ մի տեսակ՝ գիշերվա հետ եմ ասոցացնում։ Գուցե գեղեցիկ ու դրական մի պատում ունենայի, եթե այն գրեի մի գեղեցիկ ու պայծառ առավոտ․․․
Այս ընթացքում հասկացա, որ ժամանակը չէ, որ մեծացնում է մեզ։ Օրերը, ժամերն ու նույնիսկ րոպեներն են մեզ մեծ դարձնում՝ իրենց բովանդակությամբ։ Ես չեմ ուզում ամեն ինչ կապել պատերազմի հետ, որը փոխել է բոլորիս կյանքը, բայց անցել է համարյա թե մեկ տարի, բայց բոլորիս ներսում կա մի անկյուն, որը դատարկությամբ է լցվել․․․ Գուցե պիտի լցնեինք այդ դատարկությունը մեր տղաների չապրած տարիներով, իսկ գուցե պետք է հենց այդպես դատարկ էլ մնար, որպեսզի կարևորեինք դիմացինի ապրումներն ու զգացմունքները։
Բոլորս հաճախ ասում ենք, որ սկսել ենք գնահատել կյանքն ու այն ինչ ունենք մեր կյանքում։ Հաճախ ինքս ինձ հետ զրուցելիս հարց եմ տալիս․Միթե՞ պիտի պատերազմ տեսնեինք, որ սկսեինք գնահատել կյանքն ու այն ինչ ունենք կյանքում։ Բայց միթե՞ հիմա գոնե գնահատում ենք այն․․ Այնքան շատ եմ տեսնում ու լսում մարդկանց բացասական խոսքերը դիմացինի մասին, իմանալով միայն իր արմատների մասին։ Երևի պատումս բարությանն է վերաբերում։ Ինչու՞ եմ շեշտը դնում բարության վրա, որովհետև այսօր՝ ինչպես հաճախ, ինքս ինձ հետ կռվի էի բռնկվել։ Ընկերներով հավաքվել էինք այսօր ու ընկերներիցս մեկը նշեց, որ այսօր օգոստոսի 21-ին մեր նախնիները որպես երազանքների իրականցման օր էին վերաբերվում ու այդ օրը չի կարելի չարախոսել, նախանձել, քանի որ ամեն ինչ բումերանգի կվերածվի։ Չգիտեմ այն ինչքանով է ճիշտ, բայց այս պահին երևի այն կարևոր չէ։ Այդ պահին բոլորս կատակով վերաբերվեցինք դրան, բայց ներսումս վիճում էի ինքս իմ ու ընկերնեիս հետ։ Միթե՞ տարվա մեջ մեկ օր պետք է տրամադրվենք չչարախոսելու կամ նախանձելու համար, այն էլ այն վախի պատճառով, որ բումերանգի գործոն կա։ Հասկացա, որ բոլորիս մեջ բարությունն է պակասում։ Սերն ու հարգանքը դիմացինի նկատմամբ։ Ուզում եմ արթնանալուն պես բոլորս ունենանք վարդագույն ակնոց, որը գուցե փրկի մեզ։ Գուցե դրականն ու գունավորը բարի դարձնի բոլորիս։ Երևի սիրենց, շաա՜տ սիրենք իրար ու գնահատենք միասին անցկացրած ամեն րոպեն։

Рубрика: Ամառային նախագծեր

Թարգմանական և ընթերցողական նախագիծ

Որոշեցի երկու նախագիծ միացնել, քանի որ այս ընթացքում կարդացել էի նաև ռուսերեն գիրք, որից առանձնացրել էի գեղեցիկ հատվածներ, որոնք մեծ սիորվ կթարգմանեի։ Հետաքրքիր էր ռուսերենով գրված աֆորիզմներն ինչ տեսք կունենան հայերեն գեղեցիկ լեզվով։ Կարդացել եմ «Виноваты звезды» գիրքը, որը նաև ունի ֆիլմի տարբերակը։ Իհարկե թե՛ ֆիլմը, թե՛ գիրքը շատ եմ սիրում, սակայն ուզում եմ ասել, որ եթե ցանկացողներ լինեն կարդալ գիրքը, ապա միայն ֆիլմը դիտելուց հետ։ Որովհետև կարծում եմ բոլորս գիրք կարադլիս այն էլ այդպիսի, ստեղծում ենք մեզ համար կերպարներ և պատկերացնում յուրաքանչյուր դրվագ յուրովի։ Երբ ֆիլմը դիտած ես լինում այն պատկերացնում ես նույն հերոսներով ու կերպարներով և գուցե հակասությունները քո պատկերացումների և ռեժիսորի այդքան էլ շատ չլինեն։ Ինձ համար հաջողված գիրք ու ֆիլմ էր։ Ինքս դիտելուց հետո եմ միայն կարդացել գիրքը, ինձ այդպես ավելի հարմար է և չնայած նրան, որ ասում են գիրքը հետաքրքիր չի լինում կարդալ, որովհետև գիտես ավարտը, ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետև գրքում ներկայացված ու մնայուն տողերը մնում են հոգումդ շատ ավելի երկար ժամանակ։
Հ․գ․ Գրքի հայերեն տարբերակը՝ «Աստղերն են մեղավոր», այդքան էլ հաջողված թարգմանություն չէր ինձ համար։ Մինչև վերջ նույնիսկ չկարողացա կարդալ։

Թարգմանական հատվածներ՝

  • Боль хочет, чтобы ее чувствовали.
    Ցավն ուզում է, որ իրեն զգան։
  • «Настоящая любовь рождается в трудные времена»
    Իրական սերը ծնվում է դժվար ժամանակներին։
  • Потерять человека, с которым тебя связывают воспоминания, все равно что потерять память, будто все, что мы делали, стало менее реальным и важным, чем несколько часов назад.
    Կորցնել մարդու, ում հետ քեզ կապում են հիշողություններ, նույնն է, ինչ կորցնես հիշողությունդ, կարծես վերջ, այն ինչ արել ես դարձավ քիչ իրական ու կարևոր, քան մի քանի ժամ առաջ․․․
  • Мир действительно не фабрика по исполнению желаний.
    Աշխարհն իսկապես երազանքներ իրականցնելու գործարան չէ․․․
  • Ты дал мне вечность за считанные дни. Спасибо тебе.
    Դու տվել ես ինձ մի ամբողջ հավերժություն՝ մի քանի օրում։ Շնորհակալ եմ քեզ․․
  • Любовь значит выполнять обещанное в любом случае․
    Սեր- նշանակում է կատարել խոստումները ցանկացած իրավիճակում։
  • Иногда люди не придают значения данным обещаниям, – я заметила․
    Երբեմն մարդիկ կարևորություն չեն տալիս, տված խոստումներին- ես նկատել եմ․․․

Рубрика: Ամառային նախագծեր

Հայրենագիտական նախագիծ

Նախագիծը սկսելիս հիշեցի այն 9 ուսումնական տարին, երբ ամեն ամառվա վերջին շաբաթը տրամադրում էինք շարադրություններ գրելուն։ Վստահ եմ բոլորս հիշում ենք վերնագիրը՝ «Ինչպես անցավ իմ ամառային արձակուրդը» ։ Գիտեք մի տեսակ կարոտով լցվեց սիրտս, երբ հիշեցի, թե ինչ ոգևորվածությամբ էի պատմում Արցախում, հետո այնտեղի գյուղերից մեկում՝ տատիկիս ու պապիկիս կողքին անցկացրած իմ ամիսների մասին։ Ցավոք այս տարի այլևս հնարավորություն չունեի գյուղում լինելու՝ այլևս մերը չէր։ Այս տարվա չակերտավոր շարադրությունս մի փոքր այլ է իր բնույթով։ Ինձ մեծ եմ զգում ու գրածս այլևս շարադրություն չեմ համարում, այլ ուղղակի տողեր ու մտքեր, որը գրում ես առանց երկար բարակ մտածելու։ Հանգիստս սկսվեց Մոսկվայում և եթե անկեղծ այդքան էլ չեմ ուզում տպավորություններով կիսվել և այցելածս վայրերի մասին խոսել, որովհետև դրանք ինձ օտար էին։ 1-2 ամսից ավել չկարողացա մնալ Մոսկվայում, ՏՈՒՆ էի ուզում։ Ինքնաթիռի վայրեջի հետ զգացի, որ սիրտս հանգստացավ, ու սրանք միայն գեղեցիկ խոսքեր չեն, որ ասում եմ։ Ես զգացի, որ ՏԱՆՆ եմ։ Գալու օրը ուղղակի քայլել եմ Երևանի փողոցներով։ Ես էի և Երևանս, կարոտել էինք իրար։ Քանի, որ արմատներով Արցախից եմ գալուս հաջորդ օրը գնացի Արցախ։ Պատերազմից հետո երրորդ անգամ էի գնում ու ինձ թվում էր հարմարված կլինեմ այն փաստին,որ էլ չեմ կարող գնալ այն վայրերն, որն այդքան հոգեհարազատ էին, սակայն Շուշի հասնելուն պես ներսումս նույն զգացողությունն էր, ինչ զգում էի, երբ առաջին անգամ տեսա այն պատերազմից հետո։ Երևի այդպես էլ չհարմարվեմ իրականության հետ, ինչևիցե։ Քանի որ Արցախում շատ քիչ վայր կար, որ կարող էի գնալ ստորև կտեղադրեմ լուսանկարներ և կգրեմ, թե որտեղ էի։ Այս տարի համարյա թե տանը չլինելուց հետո ուզում եմ անել մեր՝ հայերիս, սիրելի արտահայտությունը՝ «տնից լավ տեղ չկա»։ ԱՆվերջ կարող ենք հիանալ մեր Երևանի ու Արցախի գեղեցկությամբ։
Հ․գ․ ես ինչպես միշտ շեղվել եմ թեմայից, հասկանում եմ, բայց ափսոսում եմ պատահական եկած մտքերս փոխարինել «շարադրությամբ»։