Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ

Գրիգոր Զոհրապի «Այինկա» նովելը

Այինկա

Ինչպես գիտենք՝ Գրիգոր Զոհրապը մեր «նորավեպի իշխանն» է և ունի հիանալի նովելներ։ Այսօր կարդացինք «Այինկա» ստեղծագործությունը։ Այն իր մեջ շատ բաներ էր ամփոփում։ Այստեղ ներկայացված էին սիրո, եղբայրության, մարդկային արդարության, պետության արդարության երևույթները։ Սիրո մեջ կա 3 անձ, որի դեպքում շատ դժվար էր պահել այդ սերը․․․ Նովելում երկու եղբայր սիրում էին մեկին, իսկ աղջիկը սիրելով մեկին, նշանվում է մյուսի հետ։ Աղջիկ, ըստ իս, հայտնվել էր դժվար իրավիճակում, սակայն կարծում եմ՝ նա ճիշտ որոշում է կայացնում՝ ոչ ոքի չընտրելով։ Եղբայրության մասին կարող եմ ասել, որ նրանք մոռացել էին եղբայրական սիրո կամ մեկը մյուսին հենարան լինելու մասին։ Նրանք նյութական արժեքների համար դուրս էին եկել միմյանց դեմ։ Կարծում եմ ամեն պարագայում պետք էր պահել այդ ամուր կապը ու մեջք մեջքի տված՝ պայքարել անարդարության դեմ։ Արդարություն չկար գյուղացիների հանդեպ, նրանք փորձում էին իրենց հնարավորությունների սահմաններում աշխատել ինչպես կարող էին, սակայն ոստիկանները՝ այդ թվում հերոսի եղբայրը, խանգարում էին, բանտարկում, տուգանում և պատժում նրանց։ Կարծում եմ այս ստեղծագործությունը շատերի համար կարող է օրիանակ ծառայել։ Եվ վերջում հաղթեց ՍԵՐ-ը։ Աղջիկը թեկուզ սիրած տղայի մահից հետո, հասկանում է, որ չի կարող սիրելով նրան ամուսնանալ ուրիշ մեկի հետ։ Այստեղ արտացոլվում էր սիրո ուժեղ ազդեցությունը և կարող ենք վստահաբար ասել, որ այն միշտ հաղթանակած է դուրս գալիս․․ Սիրեք և եղեք սիրված․․․

Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդություն, դեպի Ջրվեժի արգելանոց

Շատ երկար ժամանակ ենք սպասել Ջրվեժ գնալու համար ևգնալուց հետո հասկացա,որ արժեր սպասել,որովհետև մի ուրիշ աշխարհում էինք․․․
Չտեսնված գեղեցկություն էր, կարելի էր օրերով մնալ և չհոգնել։ Գնացել էինք հիմնակում ռուսերենի նախագիծ իրականցնելու, որը կրթահամալիրում իմ ամենասիրելիներից է։ Այն կոչվում է պոեզիայի ժամ։ Այդ ընթացքում մենք տարբեր վայրերում ընտրում ենք որևէ գրողի և կարդում նրա բանաստեղծություններից, զրուցում, քննարկում և օրը էլ ավելի լեցուն դարձնում։ Ջրվեժի արգելանոցում մենք կարողացանք ստեղծել մեր ջերմ մթնոլորտը և անցկացնել նախագիծը բարեհաջող։ Տեսանյութը կարող եք տեսնել այս հղումով։ Ինչպես միշտ մենք և՛ անցկացրինք ուսումնական նախագիծ, և՛ հիանալի ժամանակ անցկացրինք, և՛ նկարվեցինք այդ հրաշալի վայրում, և՛ արեցինք մի շարք խենթություններ։ Մի խոսքով մեր օրն անցավ հագեցած հետաքրքիր և շատ ռոմանտիկ Сергей Есенин-ի բանաստեղծությունների շնորհիվ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր շատ սիրելի Ընկեր Մարիամներին մեր այս հրաշք օրվա համար։

Рубрика: Քաղաքագիտ․ և սոց․ հիմունքներ

Ամանորը 2020թ․-ին

Հարցեր՝
1․ Մոտենում է Ամանորը, արդյո՞ք պատրաստվում եք։
ա) Այո
բ) Ոչ չեմ էլ մտածում այդ մասին
գ) Այլ պատասխան


2․ Ճիշտ եք համարում արդյոք, այս պայմաններում նշել Ամանորը։

ա) Այո
բ) Ոչ
գ) Այլ պատասխան

3․ Եթե նշելու եք Ամանորը, ապա ի՞նչ պատրաստություններ եք տեսնելու։
ա) Պատրաստելու եմ նվերներ
բ)
Այլ պատասխան

4․ Կարծում եք կարիք կա այս տարի հրապարակում տոնածառ չդնելու և քաղաքը չզարդարել։
ա) Այո
բ) Ոչ
գ) Այլ պատասխան

5․ Համաձայն եք քաղաքապետի ձևակերպմանը, որ Ամանորի հետ կապված սև ժապավեները պետք է հեռացվի տեսադաշտից և անընդհատ չհիշեցնել զոհված տղաների մասին։

ա) Այո
բ) Ոչ
գ) Այո, բայց դա կապ չունի Ամանորի հետ։

6․

Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ

Առաջադրանք

1․Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:
Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեցին ոստիկանների կողմից։

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:
Նորահայտ մի առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:
Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել մացառների փշերից։

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:
Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից։

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:
Գետի արծաթազօծ գոտին լուսավորվում էին լուսնի կաթնագույն շողերից։

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:
Որբևայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավիթի կողմից։

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:
Սարերի լերկ գագաթները ծածկվեց առատ տեղացող ձյունով։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:
Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից։

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:
Նորեկները դեպի վերնատուն առաջնորդվեցին ուղեկցորդների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:
Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։

2․ Կազմել առանձին նախադասություններ ծրագրել-ծրագրավորել, հավաքել-հավաքագրել, ցույց տալ-ցուցադրել հարանուններով։

Այսօր ես ծրագրել եմ դասերից հետո այցելել մորաքրոջս։
Երեկ ընկերներիցս մեկը օգնեց ծրագրավորել համակարգիչս։

Մենք որոշել ենք գնալ անտառ՝ սունկ հավաքելու։
Պատերազմը սկսելուն պես Հայաստանում սկսվեց կամաորականների հավաքագրում։

Ընկերուհիս ինձ ցույց տվեց իր նվերները։
Տոնավաճառի ընթացքում մենք ցուցադրել էինք մեր ձեռքի աշխատանքները։