Рубрика: Հիմնադրամ

ՊՈԱԿ-ից հիմնադրամ…

Օգոստոսի 17-ին Կրթահամալիրի խորհրդի անդամների հետ լավ տրամադրվածությամբ գնացինք նախարարի հետ հանդիպման։ Ոչ մի կասկած չունեինք, որ որ մեր հանդիպումը արդյունավետ է լինելու. նոր Հայաստան, նոր կառավարություն, ՄԵՐ կառավարությունը, ի՞նչը պիտի խանգարեր, որ հասկանայինք իրար և ընդհանուր հայտարարի գայինք։ Բայց, ցավոք, դա մեզ միայն թվում էր։

ԿԳՄՍ նախարարն ուներ նախորոք գրված նախաբան-խոսք, որում արդեն ամեն ինչ ասված էր, նա «նպատակահարմար չէր գտնում» ընդառաջել կրթահամալիրի՝ ամենասովորական որոշմանն ընդառաջել։ Ասում ենք «ամենասովորական», քանի որ դա օրենքով մեզ վերապահված իրավունք էր՝ փոխել կազմակերպության իրավական կարգավիճակը։

Իրականում այս մոտեցումը մեզ հենց սկզբից հիասթափեցրեց։ Այսինքն՝ նրանք պատրաստ չէին մեզ լսել, բանակցել, քննարկել…. իրենք որոշումն արդեն կայացրել էին։

Ամեն դեպքում մենք չկոտրվեցինք և շարունակեցինք բանակցությունը, բայց ոչինչ չփոխվեց, պատասխանը մնաց նույնը։ Այսինքն՝ դա բանակցություն կամ քննարկում չէր, մեզ կանչել էին, որպեսզի հաղորդեն «անբեկանելի դատավճիռը». Կրթահամալիրի հիմնադրամ դառնալը նախարարության համար «նպատակահարմար չէ»։

Չենք ուզում երկար-բարակ խոսել, բայց մեր ասելիքը շատ է։ Մենք ուզում ենք վերադառնալ մեր բնականոն ուսմանը, շարունակել սովորել մեր իսկ կրթական այն ծրագրով, որն ընտրել ենք մեր ընտանիքների հետ, քանի որ այն յուրահատուկ ու միակն է մնացած հաստատությունների մեջ։

Հուսով ենք, որ մեր ջանքերն ապարդյուն չեն լինի և մենք կկարողանանք իրականացնել օրենքով մեզ տրված իրավունքը՝ կրթահամալիրին նոր իրավական կարգավիճակ տալ։ Եվ, ի վերջո, մենք ՝ կրթահամալիրի ուսանողներ ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և իրավունք ունենք ինքներս որոշելու ում հետ աշխատենք և ինչ կրթական ծրագրով։

Автор:

Ես Դիանա Բարսեղյանն եմ, 16 տարեկան , ընտրել եմ համ. գեղ. ձևավորում մասնագիտությունը: Ընկերասեր եմ , աշխատասեր, ակտիվ, շփվող ,սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընկերներիս հետ:

Оставьте комментарий