Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ

Մուշեղ Գալշոյան — Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը,- վերջի՜ն համարը:Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

Առաջադրանքներ

1.Պատմվածքը բաժանիր  մասերի և վերնագրիր դրանք

2.Ըստ պատմվածքի բութագրիր Կոմիտասին և վերլուծիր պատմվածքը 

3.Համացանցից գտի՚ր տեղեկություններ հայ բարերարների մասին

4. Գտի՚ր տեղեկություններ Կոմիտասի աշակերտուհիների՝ Մարգարիտի, Աղավնի Մեսրոպյանի մասին։ 

1. Մաս 1- մի Կոմիտասյան համար

Մաս 2- կորուստ

Մաս 3-դառը հիշողություններ

Մաս 4- վերադարձը

2. Կոմիտասը բոլորիս համար ՄԵԾ արժանավոր մարդ էր։ Նա մեր պարծանքն էր, ում երգերը հանրաճանաչ են։ Կոմիտասին ճանաչել ենք որպես երգիչ, հոգևորական և այլ, սակայն այս պատմվածքը կարդալիս տեսնում ենք նրան մյուս կողմից, ուսումնասիրում բնավորության գծերը, մարդկային տեսակը և այլն։ Կոմիտասը ապրել է թե շատ վատ կյանքով, թե շատ լավ։ Ունենալով ծանր օրեր, միշտ հպարտ է եղել և ինչպես ասվում է պատմվածում, նա սոված փորով ուսման վարձ էր տալիս,սակայն չէր խղճանում։ Նա անցնելով դժվար ուղի չի չարացել կյանքի և մարդկանց հանդեպ։ Տարիներ էր անցել իր այդ կյանքից, չուներ ոչնչի կարիք և երբ դրսում տեսել էր ընկած դրամապանակը և սպասում էր տիրոջը, թողնելով գործերը, սպասում այն մարդու վերադարձին ում դրամապանակի 10 ֆրանկը վերջին ապրուստի միջոցն էր։ Կոմիտասը այնքան բարի, կամեցող ու խղճով էր, որ ևս 100 ֆրանկ է թողնում դրամապանակի խորքում, այդ մարդու հոգսը մի փոքր թեթևացնելու նպատակով։ Իրականում քչերը այդքամ երկար կսպասեր մի մարդու ում չէր ճանաչում և վստահ չէ, որ գալու էր, նա մի ուրիշ մարդկային տեսակ էր։

3.Ալեքսանդր Մանթաշյանց

Հայ բարեգործ ու գործարար Ալեքսանդր Մանթաշյանցը (1842թ. մարտի 3 — 1911թ. ապրիլի 19) հայ նշանավոր գործարար ու բարեգործ է: Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը: Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել: 1899թ. Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը:

Իր առևտրային գործունեությունն Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ: Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին:Երբ ցարական կառավարությունը որոշում կայացրեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը: Մանթաշյանի միջոցներով են կառուցվել նաև պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում: Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել է վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ: Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր: Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը: Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները: Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ:

4. Աղավնի Մեսրոպյանի

Автор:

Ես Դիանա Բարսեղյանն եմ, 16 տարեկան , ընտրել եմ համ. գեղ. ձևավորում մասնագիտությունը: Ընկերասեր եմ , աշխատասեր, ակտիվ, շփվող ,սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընկերներիս հետ:

Оставьте комментарий