Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ

Գրիգոր Զոհրապի «Այինկա» նովելը

Այինկա

Ինչպես գիտենք՝ Գրիգոր Զոհրապը մեր «նորավեպի իշխանն» է և ունի հիանալի նովելներ։ Այսօր կարդացինք «Այինկա» ստեղծագործությունը։ Այն իր մեջ շատ բաներ էր ամփոփում։ Այստեղ ներկայացված էին սիրո, եղբայրության, մարդկային արդարության, պետության արդարության երևույթները։ Սիրո մեջ կա 3 անձ, որի դեպքում շատ դժվար էր պահել այդ սերը․․․ Նովելում երկու եղբայր սիրում էին մեկին, իսկ աղջիկը սիրելով մեկին, նշանվում է մյուսի հետ։ Աղջիկ, ըստ իս, հայտնվել էր դժվար իրավիճակում, սակայն կարծում եմ՝ նա ճիշտ որոշում է կայացնում՝ ոչ ոքի չընտրելով։ Եղբայրության մասին կարող եմ ասել, որ նրանք մոռացել էին եղբայրական սիրո կամ մեկը մյուսին հենարան լինելու մասին։ Նրանք նյութական արժեքների համար դուրս էին եկել միմյանց դեմ։ Կարծում եմ ամեն պարագայում պետք էր պահել այդ ամուր կապը ու մեջք մեջքի տված՝ պայքարել անարդարության դեմ։ Արդարություն չկար գյուղացիների հանդեպ, նրանք փորձում էին իրենց հնարավորությունների սահմաններում աշխատել ինչպես կարող էին, սակայն ոստիկանները՝ այդ թվում հերոսի եղբայրը, խանգարում էին, բանտարկում, տուգանում և պատժում նրանց։ Կարծում եմ այս ստեղծագործությունը շատերի համար կարող է օրիանակ ծառայել։ Եվ վերջում հաղթեց ՍԵՐ-ը։ Աղջիկը թեկուզ սիրած տղայի մահից հետո, հասկանում է, որ չի կարող սիրելով նրան ամուսնանալ ուրիշ մեկի հետ։ Այստեղ արտացոլվում էր սիրո ուժեղ ազդեցությունը և կարող ենք վստահաբար ասել, որ այն միշտ հաղթանակած է դուրս գալիս․․ Սիրեք և եղեք սիրված․․․

Автор:

Ես Դիանա Բարսեղյանն եմ, 16 տարեկան , ընտրել եմ համ. գեղ. ձևավորում մասնագիտությունը: Ընկերասեր եմ , աշխատասեր, ակտիվ, շփվող ,սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընկերներիս հետ:

Оставьте комментарий