Рубрика: Без рубрики, Հունվարյան ստուգատես, Նախագիծ, Դիջիթեք 2021, Դիջիթեքի ստուգատես

Հանդիպում թուրքագետի հետ

Այսօր` հունվարի 20-ին, մասնակցեցի զրույց-քննարկում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ Հանդիպման քննարկման թեման էր Քեմալական և Էրդողանական Թուրքիաները։ Հանդիպումն անցավ մատ բովանդակալից և հետաքրքիր։ Անդրանիկ Իսպիրյանը մինչ ելույթը սկսելը նշեց, որ սեմիմարներ է վարել ակադեմիաներում, համալսարաններում և մենք առաջինն էինք ում համար ներկայացրեց պատմությունից դրվագներ։ Նա շատ հետաքրքիր դեպքեր պատմեց 1914 թվականից սկսած։ Ինձ համար բացահայտում էր, որ Թուրքիայի այբուբենը ստեղծել է հայ` Հակոբ Մարդասյանը։ Պարոն Անդրանիկը այնքան հետաքրքիր սեմինար էր վարում, որ չհասցրինք նախատեսված 1 ժամում քննարկել, համեմատական զուգահեռներ տանել, հարցեր տալ։ Դիմեցինք Տիար Բլեյանին և պայմանավորվեցինք կազմակերպել հաջորդ ժողովը, այս անգամ քոլեջում, իմ համակարգումով։ Շատ բովանդակալից, օգտակար,բուռն և հետաքրքիր քննարկում էր։ Կսպասենք հաջորդ հանդիպում-զրույցներին

Рубрика: Նախագիծ, Անգլերեն

Կրթահամալիրի գինու գովազդ- advertising of the wine of the educational complex

Բոլորիս համար հայտնի է, որ կրթահամալիրում իրականացվում է գինու ստեղծում։ Այդ պատճառով էլ որոշել ենք գովազդը հենց մեր իսկ գինու վերաբերյալ լինի։ Նախագիծը կարծում եմ հետաքրքիր և օգտակար է կրթահամալիրի և ինքներս շեզ համար, քանի որ մենք սովորում եմք գովազդ անելու նյուանսները, միաժամանակ գովազդելով մեր գինին։