Рубрика: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ

Առաջադրանք

1.Գրում էր, ջնջում, հաշիվներ անում, գումարում էր յուր հարստությունը, որ իմանա`որքան մեծ էր յուր ուժը տնտեսական աշխարհում։

2.Մինչ ջուրը տաքանում էր, Գրիգորը,որ սովոր էր հանդում ուտելիք պատրաստելուն, իսկույն փետրեց բադը, խանձեց բոցերի մեջ,լվաց և ուռենու ճիպոտին անցկացնելով`մոտեցրեց կրակին։

3. Այդ ամբողջը կատարվեց այնպես անակնկալ, այնպես արագ, որ տղաները չկարողացան զգալ`ինչ կատարվեց ջրի հետ։

4. Կինը նրան անտանելի էր թվում, տունը`օտար,շրջապատող օդը`խեղդիչ.նրա ուշքն ու միտքը իշխանուհու կողմն էր։

5. Ամռան խաղաղ գիշերներին,երբ նրանք քնում էին իրենց պատշգամբներում, հեռվից գյուղն էր հասնում այդ ձայնը` անբացատրելի ու խորհրդավոր։

6. Ահա երևում էին բարդիների կատարները` բարձր ու օրորուն։

7. Գետի հոսանքով սրընթաց առաջ էր գնում մի գետանավ` գեղեցիկ ու հուժկու։

2.Տրված բառից հետո ավելացնել 2 հատկանիշ արտահայտող բառ։

Ծերունի` զառամյալ ու խելացի։

Առավոտ` ցրտաշունչ ու մռայլ։

Մթնշաղ` խաղաղ ու նրբակերտ։

Հայացք` անտարբեր ու սառը։

Քաղաք` լուռ ու անտարբեր։

Автор:

Ես Դիանա Բարսեղյանն եմ, 16 տարեկան , ընտրել եմ համ. գեղ. ձևավորում մասնագիտությունը: Ընկերասեր եմ , աշխատասեր, ակտիվ, շփվող ,սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընկերներիս հետ:

Оставьте комментарий