Рубрика: Անվտանգ․ և առաջին բուժօգնություն

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ ԴԵՊՔՈՒՄ


Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն իժերի
ընտանիքին պատկանող 4 տեսակները՝
• տափաստանային իժը (Vipera ursini renardi) • դարևսկու իժը (Vipera darevsky)
• փոքրասիական իժը (Vipera xanthina) • անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)
Թունավոր օձի կծածի դեպքում կենդանու վիճակի ծանրության աստիճանը կախված
է հետևյալ գործոններից՝
 Օձի տեսակից (առավել վտանգավոր է գյուրզան), չափից, տարիքից։
 Տարվա եղանակից (ավելի վտանգավոր են ամռանը)։
 Օձի վերջին անգամ սնվելուց հետո անցած ժամանակահատվածից (դա
պայմանավորում է գեղձերում կուտակված թույնի քանակը)։
 Կծածների քանակից, խորությունից և տեղակայումից։ Առավել վտանգավոր են
պարանոցի և գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի
հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների անցանելիության
խանգարում։ Լուրջ են նաև իրանի և առջևի վերջույթների վերին հատվածի
կծածները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ
մարմնում։ Այն դեպքերում, երբ օձի թույնը ներարկվում է անմիջապես
արյունատար անոթի մեջ, կենդանու վիճակը շատ արագ է վատթարանում:

Նյութը` առաջին բուժօգնություն