Рубрика: Անվտանգ․ և առաջին բուժօգնություն

Նախագիծ-առաջադրանք։ Խայթոցներ

Խայթոցները համարվում են վնասվածքների հաճախակի առաջացման պատճառներ։ Ցանկացած կենդանի (և մարդ) կարող է խայթել, սակայն գերակշռող են շների և կատուների խայթոցները։

Խայթոցները սովորաբար առաջացնում են փոքր վերքեր, սակայն կենդանու թքի կամ լորձի միջոցով բակտերիաները կարող են անցնել վերքի մեջ, որտեղից էլ՝ արյան հուն, առաջացնելով տեղային կամ ընդհանուր վարակային բարդություններ։

Խայթոցները հաճախ բերում են հետևյալ տեսակի վնասվածքների՝

  • ծակած վերքեր
  • պատռված վերքեր
  • կտրված վերքեր
  • արյունազեղումներ (կապտուկ) և այտուց։

Խայթոցները կարող են լինել խիստ ցավոտ և տհաճ։ Դուք կարող եք զննել և հայտնաբերել նաև խայթոցից առաջացված վերքի վարակման նշաններ։

Խայթոցի վերքի վարակման նշաններից են՝

  • այտուց
  • կարմրություն
  • վերքի հարակից հյուսվածքների լարվածություն կամ պնդություն
  • վերքի ցավոտության սաստկացում
  • վերքից արտադրություն
  • խայթոցի շրջանի ավշային հանգույցների այտուցվածություն
  • ծանր դեպքերում՝ դող-սարսուռ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում (38°C և ավելի բարձր)։

Շան խայթոցներ

Շան խայթոցների մեծ մասը տեղի է ունենում կամ ձեր տան կամ մեկ այլ ուրիշի (օրինակ՝ հարևանի) շան միջոցով։ Շները կարող են խայթել ցանկացած մարդու, սակայն առողջական հետևանքների տեսանկյունից ավելի ռիսկային են համարվում մինչև 5 տարեկան երեխաները։

Շունը կարող է խայթել, եթե՝

  • կենդանին հրահրված է, սթրեսով լի կամ վախեցած
  • հոգ է տանում և անհանգստացած է իր փոքրիկների մասին
  • վատառողջ է կամ ցավեր ունի
  • անակնկալ ձևով ընդհատվել է նրա սնունդ ընդունելը կամ քունը
  • խաղի ընթացքում դարձել է գերգրգռված կամ գերակտիվ
  • երիտասարդ է։

Շան խայթոցը սովորաբար առաջացնում է մաշկի ծակած վերք, ինչպես նաև պատռվածքներ կամ կտրվածքներ։

Մանկահասակ երեխաների դեպքում ավելի հավանական է, որ շան խայթոցը ներառի նրա գլուխը, պարանոցը կամ դեմքը՝ շրթունքների, այտերի կամ քթի շրջանում։ Շան խայթոցը կարող է առաջացնել վարակային բարդություններ և վերքի սպիացում։

Կատվի խայթոցներ

Կատվի խայթոցները սովորաբար առաջացնում են միայն փոքր վնասվածքներ, սակայն հակված են բարձրացնելու վարակային բարդության ռիսկը։ Կատուներն ունեն փոքր սրածայր ատամներ, ուստի խայթելիս կարող են առաջացնել խորը ծակած վերքեր, որոնք կարող են հասնել ոսկրեր։

Կատվի խայթոցները հիմնականում առաջանում են տուժողի վերջին վերջույթների շրջանում (դաստակ և ձեռքեր), սակայն երեխաների պարագայում չի բացառվում նաև դեմքի կամ պարանոցի շրջանի վնասվածքները։

Բուժում և ինքնօգնություն

Վարակի կանխարգելում

Դեպքերի մեծ մասի ժամանակ որպես կենդանիների խայթոցից հետո վարակի կանխարգելման միջոց ստանդարտ հակաբիոտիկ ստանալու անհրաժեշտություն չի ծագում։ Սակայն, դուք պետք է այցելեք ձեր բժշկին և հակաբիոտիկների վերաբերյալ լսեք նրա խորհուրդը, եթե՝

  • խայթոցից առաջացած վերքը խորը ծակած բնույթի է (օրինակ՝ կատվի խայթոցի դեպքում)
  • խայթոցը ոսկրին կամ հոդին խիստ մոտ է գտնվում (հատկապես պրոթեզավորված հոդի դեպքում)
  • առկա է բուժման կամ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ
  • խայթոցը դեմքի կամ սեռական օրգանների շրջանում է
  • դուք ունեք օրգանիզմի դիմադրողականության (իմունիտետի) հետ կապված խնդիրներ (օրինակ՝ քրոնիկ ձգձգվող հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն)։

Փայտացում (տետանուս)

Տետանուսը լուրջ բակտերիալ վարակ է։ Բակտերիան հիմնականում մուտք է գործում վնասված մաշկով և արտադրում է թույն, որն ազդում է մկանների կծկման վրա և առաջացնում բնորոշ ախտանիշներ (ծամիչ մկանների սպազմ կամ տրիզմ), իսկ ծանր դեպքերում կարող է ունենալ մահացու ելք։ Եթե ձեզ մոտ առկա է կենդանու խայթոց և ձեր մաշկի ամբողջականությունը վնասված է, բժիշկն ամենայն հավանականությամբ խորհուրդ կտա հակատոքսիկ անատոքսինի և (կամ) շիճուկի ներարկում։

Նյութի աղբյուրը` Խայթոց

Рубрика: Անվտանգ․ և առաջին բուժօգնություն

Նախագիծ-առաջադրանք։ Ալերգիա

Ալերգիա

Ալերգիան մարդու իմունիտետի սուր ռեակցիան է ալերգենների (որոշակի նյութեր կամ դրանց համակցություններ) նկատմամբ, որոնք այլ մարդկանց համար սովորական են և ոչ մի ռեակցիա չեն առաջացնում:

Դրանց օրինակներ են կենդանիների մորթին, փոշին, որոշ մթերքներ, դեղամիջոցները, միջատների կծելը, քիմիական նյութերը, ծաղկափոշին և այլն: Ալերգիայի դեպքում առաջանում է իմունոլոգիական կոնֆլիկտ, այսինքն երբ մարդը շփվում կամ փոխազդեցության մեջ է մտնում ալերգենների հետ, նրա օրգանիզմն արտադրում է հակամարմիններ, որոնք բարձրացնում են կամ իջացնում են գրգռիչների նկատմամբ զգայունությունը:

Գործոններ, որոնք նպաստում են ալերգիաների առաջացմանը


·         Գենետիկ հակումները,
·         Ցածր բնապահպանական մակարդակը (մասնավորապես օդի աղտոտվածությունը),
·         Սթրեսները,
·         Ինքնաբուժումը և դեղերի չգարգավորված ընդունումը,
·         Դիզբակտերիոզը,
·         Չզարգացած իմունային համակարգը երեխաների մոտ:

Ալերգիայի տեսակները և դրանց նախանշանները

  • Շնչառական ալերգիա – Օդում առկա ալերգենների (կենդանիների մորթին և բուրդը, բույսերի փոշին, փոշեհատիկները և այլ ալերգեններ) ազդեցությունն է շնչառական համակարգի օրգանների վրա: Նախանշաններն են՝ փռշտոցը, խռռոցը թոքերում, քթանցքներից արտադրության հոսքը, շնչահեղձությունը, աչքերից արցունքների արտահոսքը, աչքերում քորի զգացողությունը և այլն:
  • Ալերգիկ դերմատոզներ – Ալերգենների (լատեքսային և մետաղական ալերգենները, կոսմետիկ և խնամքի միջոցները, որոշ սննդամթերքներ, կենցաղային քիմիան և մաքրող միջոցները և այլն) ազդեցությունը անմիջապես մաշկի վրա կամ էլ աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի վրա: Նախանշաններն են՝ մաշկի կարմրածություն և քոր, եղնջացան (հեղուկով լցված փուչիկներ մաշկի վրա, այտուց, ալրոցի զգացողություն), էկզեմա (չափից շատ մաշկի չորություն, թեփոտում, մաշկի հյուսվածքների փոփոխություն):
  • Սննդային ալերգիա – Սննդային ալերգենների ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա սննդի օգտագործման կամ էլ սննդի պատրաստման ընթացքում: Նախանշաններն են՝ սրտխառնոց, ցավ որովայնում, էքզեմա, գլխացավ, եղնջացան անաֆիլակտիկ ցնցում (анафилактический шок):
  • Միջատների կծելուց առաջացող ալերգիա – Ալերգենների ազդեցությունն է միջատների կծելու դեպքում (լու, մեղու, մոծակ), նրանց մասնիկների ներշնչելու դեպքում, նրանց կենսագործուներության արդյունքում ստեղծված մթերքները օգտագործելու դեպքում: Նախանշաններն են՝ Մաշկի կարմրություն և քոր, գլխապտույտ, թուլություն, շնչահեղձություն, զարկերակային ճնշման անկում, ցավ որովայնում, փսխում անաֆիլակտիկ ցնցում և այլն:
  • Դեղամիջոցների ընդունումից ալերգիա – Առաջանում է դեղամիջոցների ընդունման դեպքում (հակաբիոտիկներ, սուլֆոնամիդներ, ոչ ստանդարտ հակաբորբոքային դեղամիջոցներ, հորմոնալ և ֆերմենտային պատրաստուկներ, վիտամիններ, տեղային ցավազրկողներ և այլն): Նախանշաններն են՝ թեթև քոր, շնչահեղձության նոպաներ, ներքին օրգանների վնասվածքներ, անաֆիլակտիկ ցնցում:
  • Վարակաալերգիա – Առաջանում է ոչ պաթոգեն և պայմանական պաթոգեն միկրոբների ազդեցության արդյունքում և կապված է լորձաթաղանթի դիսբիոզի հետ:

Բոլոր տեսակի ալերգիաների սրման դեպքում պետք է հետևել հիպոալերգիկ դիետաներին: Սա հատկապես կարևոր է սննդային ալերգիայի դեպքում, քանի որ դիետան կատարում է ինչպես բուժիչ, այպես էլ ախտորոշիչ գործառույթ։

Նյութի աղբյուրը` Ալերգիա

Рубрика: Նախագիծ

Մամլո ասուլիս Աշոտ Բլեյանի հետ

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ, վերնատուն
Օրը՝ ապրիլի 2, 13:00-14:00
Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողների
Նպատակը՝ Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության ծրագրերի քննարկում
Արդյունքներ՝ ամփոփումներ ուսանողների բլոգում, քաղաքացիական նախաձեռնությունների հմտություններ։

Ուսումասիրման նյութեր`