Рубрика: Հայոց պատմություն, Հեռավար ուսուցում

Տարածքային ամբողջականությո՞ւն, թե՞ ազգերի ինքնորոշում

Կարծում եմ այս պահին գիտակից լինելու համար Ձեր նախաձեռնած ծրագիրը շատ տեղին էր։ Շատ հետաքրքիր և ծավալուն թեմայի վրա ենք շեշտը դնում, քանի որ ներկայիս մեր երկրի իրավիճակը մեզ անհրաժեշտություն է հանդիսանում հասկանալ տարածքային ամբողջականություն կամ տարածքային անձեռնմխելիության իմաստը։ Քանի որ աշխարհը լռում է․․․ Լռում է ՄԱԿ-ը, լռում են բոլոր այն կազմակերպությունները,որոնք բոլորից շատ պետք է խոսելու փոխարեն գործեին այսօր։ Ուսումնասիրել եմ այն հղումներով,որոնք դուք ուղարկել էիք։ Այժմ ուզում եմ ներկայացնել այնպես,ինչպես ես եմ հասկացել ամենը․․․

Առաջին հերթին հիշենք,որ տարածքային ամբողջականություն տերմինը հաստատվել է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Եվ դա նշանակում է, որ պետք է գործի ի շահ յուրաքանչյուր պետության։ Ըստ դրա յուրաքանչյուր պետություն պետք է հարգի մյուսի իրավունքները և իր ինքնորոշման և անձեռնամխելիության պահին չչարաշահի և չտրորի մյուսի իրավունքները․․ այսպես ասված <<Յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը ուղղված է ցանկացած այլ պետության կամ երկրի ազգային միասնականության և տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական խախտումը»։ Երբ կարդում եմ մտքիս միանգամից գալիս է ներկայիս դրությունը, երբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ոտնահարվում է անմեղ ժողովուրդ, այս ամենը ոչ թե զինված պայքար է այլ ահաբեկչություն, քանի որ նրանք ռմբակոծում են Ստեփանակերտ քաղաքը և ոչ միայն,որտեղ ապրում է խաղաղ բնակչություն։ Ուր մնաց ազգային ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը,երբ վերցվում են ՄԵՐ իսկ քարտեզային տարածքները և մնում ԱՆՊԱՏԻԺ։ Նյութում նաև կարդացի,որ ազգերի իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը գիտական քննարկումների առարկա էր դեռևս XVI դարից սկսած։ Եվ առաջին պետությունը եթե չեմ սխալվում ԱՄՆ-ն է, հզոր և զարգացած պետություն, ինչը ինձ համար էլի հետաքրքիր փաստ էր, իսկ ինչո՞ւ են լռում հիմա բոլորը․․․

Այս իրավունքի հիմնարար նշանակությունը և բարձր կարգավիճակը
միջազգային իրավունքում գրեթե ոչ ոք չի վիճարկում: Կա սոսկ տարածված մեկ
«մոլորություն», որով հաճախ որոշ երկրներ փորձում են քողարկել իրենց
ծավալապաշտական շահերից բխող ժխտողական վերաբերմունքը միջազգային
իրավունքի կիրառման նկատմամբ:
Ուզում եմ հասկանամ այս պարբերությունը։
Հետո շարունակում ենք ուսումնասիրել և կարդում ենք 1 եզրույթ,որը տրվել է ՄԱԿ-ին։

  • ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է, այլ ոչ թե
    Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի:
    Սա կարելի է ընդունել միանգամայն անտրամաբանական, հիմնավորեմ կարծիքս․․․ Եթե այն լիներ տրամաբանակն և իրավական այն կնդունեին եվրոպական երկրները, ինչու չէ նաև Ռուսաստանը։ Եթե ըստ Ադրբեջանի նրանք այս եզրույթը ընդունում են, ապա հիշենք մի պահ մեր և Ռուսաստանի պայմանագիրը,ըստ որի նա պարտավոր է մասնակցել յուրաքանչյուր Հայաստանի պատերազմներին, ապա հիմա ուր է այդ օգնությնունը, ինչու են հիմա մեջբերում այն փաստը,որ պատերազմը ընթանում է Արցախի հետ․․ Սա ևս մեկ փաստ,որ ամենը չունի տրամաբանական կետ, այդ պատճառով էլ ճիշտ եմ գտնում ընդունել Արցախի հանրապետութունը,որի դեպքում գուցե տարածքային ամբողջականության կանոնադրությունն ու ազգային ինքնորոշման ոտնահարումը պատժվի ըստ օրենքի։Այս ամենը ուսումնասիրելուց հետո հասկանում եմ,որ հիմա ավելին քան երբևէ պետք է հասնենք Արցախի ինքնորոշման և հաշվի առնելով այն փաստը,որ այն համարվում է ինքնիշխան կարողանալ հասնել այն պատժին,որը սպասվում է տերորիստական 2 երկրի,որոնք արհամարհում են ՄԱԿ-ի գրեթե բոլոր մասնակիցներին․․․ Ավելի մանրամասն կներկայացնեմ տեսադասի ընթացքում․․․
Рубрика: Հայոց պատմություն, Հեռավար ուսուցում, Պատմական պայմանագրեր

Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը

Հարցեր, որոնց պետք է պատասխանել մինչև 27․10․2020 20։00

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ է կնքվել Ադրիանապոլսի պայմանագիրը։
Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը կնքվել է Թուրքիայի սուլթանի խնդրանքով, 1829թ․-ին սեպտեմբերի 2-ին, Ադրիանապոլսում։

2. Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայերին։
Ռուսաստանը Թուրքիային է վերադարձնում Էրզրումը, Մուշը, Կարսը, Բայազետը, Արդահանը և իր տիրապետության տակ գտնվող մյուս ՀԱՅԿԱԿԱՆ տարածքները։


3․ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում։

Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ (չհաշված մի քանի չնչին տարածքի) <<մեր դաշնակից>> Ռուսաստանը տվեց Թուրքիային։ Եվ դրա հետ մեկ տեղ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին:


4․ Արդյո՞ք ձեռնտու էր այս պայմանագիրը Հայաստանին։

Կարծում եմ սա այն ցավալի և որոշիչ պայմանագրերից մեկն էր,որի պատճառով մենք՝Հայերս, Արևմտյան Հայաստան այսօր կարող ենք գնալ զբոսաշրջիկի կարգավիճակով․․․
Ինչպես միշտ մեր փոխարեն որոշում են մնացածը։ Ցավալի է մի փաստ։ Խաղաղության պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, սակայն կետերը գրվում են հայերի տարածքների, ապագայի և ժողովրդի հաշվին։
Հայերի սպասելիքներն ու հույսերը չեն արդարացվում։ Ինչ հույսեր ունեին հայերը․ կարծում էինք այս պայմանագրով կկարողանանք Արևմտյան Հայաստանը ետ բերել և ավելին միացնել Արևելյանին, դարձնելով մեկ պետություն, Դուրս գալ Թուրքիայի տիրապետության տակից։ Ցավալին այն է,որ մինչ այսօր ոչինչ չի փոխվել․․․


5․ Ի՞նչ ալյընտրանքային լուծում կառաջարկեիք հայ ժողովրդի, հայերի մասին։

Շատ կուզեի լինել այդ ժամանակաշրջանի դիվանագետներից, չեմ ասում,որ իրենցից խելացի էի լինելու և այսօր ՄԵՐ Արևմտյան Հայաստանը մեր տիրապետության տակ էր լինելու, սակայն հետաքրքիր է ուսումնասիրել ինչու, ինչու չունեինք այդքան ռեսուրս պայքարելու համար։ Չնայած պատասխանը ինքս գիտեմ․․․ 1915․․ Կարծում եմ այլ լուծումը միայն զինված պայքարն էր, որի միջով անցնում ենք հիմա, սակայն լավ գիտակցում եմ,որ դա միանգամայն անիմաստ կլիներ, մենք միայն կորուստ կտայինք, քանի որ ըստ տվյալների, չունեինք և ոչ մի ռեսուրս։ Հուսով եմ գոնե հիմա, հիմա ունենք այդ ռեսուրսները և էլի <<դաշնակիցների>> որոշմամբ չենք կործանվի․․․

Рубрика: Հեռավար ուսուցում, Ռուսերեն

Чтение и анализ стихотворения Егише Чаренца

„Поднимите глаза!

— Я иду, я иду!

Из угрюмого чрева веков,

Я седые мечты за собою веду

И стихи наших дней без оков…

Поднимите глаза!

— Узнаёте меня?

Я любил этот мир — от зари…

В ядовитой траве умервщлённого дня

Я бескровные крылья зарыл

И оставил, когда непроглядная тьма

Ваши души брала неуёмные в плен…

Я иду многолик, как природа сама,

Где гулящей под стать, где — молитвой смирен.“

  • О чем данное стихотворение?
  • Какие мысли, думы и тревоги терзали Чаренца, когда он писал данное стихотворение?
  • Какими цветами и красками можно описать данное стихотворение?
  • Прочитайте стихотворение вслух и создайте аудиоматериал, видеоматериал и опубликуйте его в ваших блогах.


    1.Этот стих Чаренца а его разочарование и прощание. Здесь представляется Вся любовь sarimsak Родине и к жизни. Он говорил, что унесёт с собой все свои несовершенные мечты и говорил, что человеческие души полностью захвачены.

    2.Он был разочарованным в людских душах.

    3. Наверное можем написать этот стих чёрно-белым потому, что он одновременно любил и в то же время критикавал жизнь.

4. Егише Чаренц,видеоматериал

Рубрика: Հեռավար ուսուցում, Անգլերեն

Thyme Tea

Thyme tea | High-Quality Food Images ~ Creative Market

Thyme tea contains potent anti-viral properties and is essential for Epstein Barr, Shingles, Hepatitis, Influenza, Herpes, Cytomegalovirus, HPV, etc. If taken on a regular basis it can significantly help to reduce the viral load in the body which makes it highly beneficial for those suffering with Chronic Fatigue Syndrome, Fibromyalgia, Hashimoto’s Thyroiditis, Rheumatoid Arthritis, Lupus, Vertigo, Tinnitus, and Multiple Sclerosis. 

Thyme tea also helps stimulate memory, ease headaches and muscle tension, soothe coughs, relieve fevers, and fight colds and infections. It also contains a compound called carvacrol which is an excellent natural tranquilizer and has a tonic effect on the entire nervous system. Thyme is a good source of pyridoxine which is known to play an important role in manufacturing GABA levels in the brain, aid in regulating sleep patterns, and benefit neurotransmitter function in the brain. GABA is also one of the best natural defenses against stress damage. 

Thyme tea is a great purifying herb for the digestive tract and has been found to destroy certain intestinal hookworms and roundworms and aid in the digestion of rich or fatty foods. Thyme is also essential for urinary tract health and can help prevent infections and keep healthy bacteria in balance. Thyme has some of the highest antioxidant levels among herbs. It is packed with bioflavonoids such as lutein, zeaxanthin, and naringenin which have powerful effects on eliminating free-radicals and other disease producing substances from the body. 

Fresh thyme can be found in the produce section of your local supermarket or health food store. Thyme is also an exceptionally easy herb to grow and can produce abundantly in both containers &/or home gardens.

Thyme tea is a powerful healing drink and can be made by infusing fresh thyme leaves in hot water and allowing to steep for 15-20 minutes.

Рубрика: Հեռավար ուսուցում, Լանդշաֆտագիտ․ և էկոլոգիայի հիմունքներ

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Նյութի աղբյուրը մեր աշխատանքային գիրքն է Մարդ-բնություն փոխհարաբերություններ։

Վերլուծություն
Ինչպես նշված է վերնագրում, նյութը մարդու և բնության հարաբերությունների մասին է։ Մենք միշտ օգտվում ենք բնությունից, սպառելով այն։ Օգտվում ենք անխնա և ինչքան հնարավոր է շատ։ Այստեղ նշված էր, որ մարդը պետք է բնությունից վերցնի այն ինչ իրեն տրվում է, այլ ոչ թե այն ինչ կաչողանում է։ Նաև նախորդ դասերից հիշում ենք,որ մարդիկ սպառել են բնության շուրջ 70%։ Այս դասում էլ նշված էր,որ ներկայիս ամենավտանգավոր և բնության խախտման ամենացայտուն երևույթը համամոլորակային բնույթի ջերմոցային էֆֆեկտի ազդեցությունն է։
Լե Շատելյեի ի ակզբունքն էլ հենց այս ամենի մասին էր, նաև նշված էր,որ <<բնակչության բուռն աճը <<ժողովրդավարական պայթյունը>> և մարդու կողմից բնության վրա ինտենսիվ ներգործությունը խախտում է բնության հավասարակշիռ վիճակը>> այս երևույէն էլ հենց Լե Շատելի անվամբ է հայտնի։ Ավելի մանրամասն կներկայացնեմ տեսադասին։

Рубрика: Հեռավար ուսուցում, Լանդշաֆտագիտ․ և էկոլոգիայի հիմունքներ

Ջերմոցային էֆեկտ

Նյութը վերցրել եմ wikipedia-ից

Մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 միլիարդ տոննա), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։

Ջերմոցային գազերի քանակը մթնոլորտում

Ջերմոցային գազերի առաջացման 50%-ը բաժին է հասնում ածխածնի օքսիդին, քլորֆտորածխաջրածինների բաժինը կազմում է 15-20%, մեթանինը՝ 18%։ Համերկրային ծավալներով ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում կատարում է այն դերը, ինչը կատարում է ապակին ջերմոցում։ Ածխաթթու գազը տաքանում է՝ տաքացնելով նաև մթնոլորտը ամբողջությամբ։ Հետևաբար որքան մթնոլորտում շատ է CO2, այնքան շատ է կլանվում ճառագայթներ և շատ է տաքանում մթնոլորտը։ 20-րդ դարի առաջին կեսում ածխաթթու գազի քանակը մթնորորտում եղել է 0,03%, 1956 թվականինայն կազմել է 0,028%, 1985 թվականին աճել է մինչև 0,034%, 2000 թվականին 0,038%։ Ըստ նշանակության՝ ջերմոցային գազերից երկրորդը մեթանն է նրա պարունակությունը մթնոլորտում ամեն տարի աճում է 1%-ով։ Մեթանի արտադրության հիմնական աղբյուրներն են աղբանոցները, գոմաղբը, բրինձը։ Մթնոլորտում մեթանի մեծ քանակություն հայտաբերվել է հյուսիսային կիսագնդի լայնություններում։

Ջերմոցային էֆեկտի ազդեցությունը Երկրի կլիմայի վրա

Մթնոլորտում ածխածնի օքսիդների քանակի հոսքի ավելացումը կապված է քարածխի, նավթի, գազի և այլ վառելիքների այրման հետ, որը հանգեցնում է կլիմայի համերկրային փոփոխության։ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդյունաբերական ժամանակաշրջանի (19-րդ դարի վերջի) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0, 3-0, 6 °C-ով և 2020 թվականին կարող է կազմել 2, 2-2, 5 °C։ Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան, միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական ճգնաժամի (օվկիանոսների մակարդակի բարձրացում, հավերժական սառածության գոտիների խախտում և այլն)։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների (ջրի, քամու էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու անտառների վերականգնմամբ և այլն։ Ահա այսքանից կարելի է ենթադրել, որ կլիմայական փոփոխությունները կապված են ջերմոցային գազերի աշխատանքով։

Рубрика: Հեռավար ուսուցում, Քաղաքագիտ․ և սոց․ հիմունքներ

Դիտում,ինքնադիտում, ներհայեցողություն

Նյութը վերցրել եմ wikipedia-ից․

Հոգեբանական դիտում, նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։

Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։

Պլանաչափությունը ենթադրում է և դիտման համակարգային բնույթը, այսինքն՝ առարկայի այդպիսի ընկալումը տալիս է նրա մասին ամբողջական պատկերացում։ Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը. Դիտողի որոշակի գործողությունների կարգավորվածությունը։ Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։

Որպես գիտական մեթոդ՝ դիտումը պահանջում է նաև արդյունքների գրանցում։ Առանց արդյունքների գրանցման հնարավոր չէ հետագայում հաջողության հասնել։ Գրանցվում են ոչ միայն ուսումնասիրվող օբյեկտի հոգեբանական գործունեությունը, այլև դիտման օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, հետևանքային հանգամանքները։

Դիտման արդյուքների գրանցման համար օգտագործվում են հատուկ բլանկներ, որոնցում նշվում են ուսումնասիրման խնդիրները, նաև սուբյեկտի՝ ուսումնասիրման ենթակա պարամետրերը։ Սովորաբար դրանք նշվում են սեղմ. հոգեբանի խնդիրն է բլանկի մեջ ներառել պայմանական նշաններ այս կամ այն բնութագրի վերաբերյալ։

Կարելի է օրինակ բերել «Զրույցի գրանցման բլանկը», որը կազմվել է 1974 թվականին Գուսնիկովի և Գյուրիչովի կողմից։ Վերջինս օգտագործվում է դիտման և զրույցի համար։ Առավել հետաքրքրական է բլանկի առաջին մասը, որը վերաբերում է դիտման գործընթացին։ Վերջինիս համաձայն՝ դիտման գործընթացում անհրաժեշտ է գրանցել.

  • Դիտվողի քայվածքը, միմիկան, պանտոմիմիկան, մարմնաշարժումները, մաշկը, հագուստի առանձնահատկությունները,
  • Խոսքի բնութագրերը. ձայնը, տեմպը, արտասանությունը, բառապաշարը, այսինքն՝ լինգվիստիկական և պարալինգվիստիկական առանձնահատկությունները,
  • Ընդհանուր շարժողականությունը. արագություն, հստակություն, ծանրաբեռնվածություն,
  • Սոցիալական վարք. շփման հաստատում, դիտման ընթացքում վարքի փոփոխություն, հասարակական ունակություններ, սոցիալական վարքի որակական ցուցանիշներ՝ դոմինանտություն, ագրեսիա, աֆիլյացիա,
  • Տրամադրություն. փոփոխականություն, էյֆորիա, լրջություն և այլն,
  • Խնդիրներ լուծելիս դրսևորվող վարք. աշխատանքնային ունակություններ, ուշադրություն,
  • Նյարդային լարվածության ցուցանիշներ. ձեռքի շարժումներ, դող, դիմագծերի ծամածռություն։

Հոգեբանական դիտման համար մեծ նշանակություն ունի ադեկվատությունը։ Ընդհանուր առմամբ, ուշադրություն է դարձրվում ստացված արդյունքների և ուսումնասիրման առարկայի միջև համապատասխանությանը։ Ինչպես ցանկացած հոգեբանական մեթոդի, այնպես էլ դիտման գործընթացում օբյեկտի դերում հանդես են գալիս հոգեկանի կրողները՝ առանձին մարդիկ, կենդանիներ և դրան խմբերը, իսկ դիտման առարկայի դերում՝ այդ օբյեկտների հոգեկանի գործունեությունը։

Դիտումը պահանջում է նաև որոշակի պայմաններ. այսինքն՝ իրավիճակ, որում կատարվում է դիտվող դեպքը և զարգանում դիտվողի հոգեկան գործունեությունը։

Դիտման պայմանները կարող են դասակարգվել հետևյալ տեսակների մեջ.

  • Իրական կամ արհեսատական
  • Դիտող կողից կառավարվող կամ չկառավարվող
  • Ինքնաբերական կամ կազմակերպված
  • Ստանդարտ կամ յուրահատուկ
  • Սովորական կամ էքստրեմալ
  • Խաղային, ուսուցողական, աշխատանքային և այլն։

Ընդ որում, շփման տեսանկյունից տարբերում են հետևյալ իրավիճակները.

  • Անմիջական և ոչ անմիջական
  • Վերբալ և ոչ վերբալ
  • Կարճաժամկետ և երկարաժամկետ։

Դիտման մեթոդի թերի կողմերին կարելի է վերագրել հետազոտողի պասիվ դերը, ով սպասում է իրեն հետաքրքրող դեպքին, թեև վերջինիս դրսևորման աստիճանը ոչ միշտ է բարձր, արդյունքների ընդհանրացման դժվարությունը, դիտվող երեևույթների ծագման հստակ պատճառների որոշման դժվարությունը և այլն։

Դիտման արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար Ռայոնդ Քեթթելի կողմից առաջադրվել են հետևյալ սահմանափակումները.

  • Փորձարկվողի վարքը պետք է գնահատվի տարբեր իրավիճակներում և տարբեր դերերում՝ աշխատանքնային, ժամանցային և այլն, դրա համար էլ դիտումը պետք է իրականացնել 2-3 ամսվա ընթացքում ամեն օր՝ որոշակի ժամանակահատվածով։
  • Նախապես պետքէ հստակեցվեն վարքային և անձնային բնութագրերը, որոնք անհրաժեշտ է գնահատել։
  • Փորձարկողը պետք է ունենա նախնական պատրաստվածություն։
  • Դիտումը պետք է լինի անկողմնակալ։
  • Մեկ փորձարկվողին պետք է գնահատեն 10-ից ոչ պակաս դիտարկող, իսկ վերջնական գնահատականը պետք է ներկայացվի դիտարկումների միջինի տեսքով, ընդ որում պետք է հաշվի առնել յուրաքանչյուր դիտարկողի դատողությունների անկախությունը մյուսներից։

Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։

Ներհայեցողություն

Ներհայեցողություն (ինտրոսպեկցիա), մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց։ Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

Рубрика: Հեռավար ուսուցում, Քաղաքագիտ․ և սոց․ հիմունքներ

Սոցիալականացում

Նյութը վերցրել եմ՝ doctors.am ից

Սոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։


Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։  


Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։


1.    Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։


2.    Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես)   որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։


3.    Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :

4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։


 Անձը իր կյանքի գործունեության ընթացքում կատարում է բազմաթիվ սոցիալական դերեր, հանդես գալիս դերերում։ Այդ պատճառով էլ սոցիալական դերը և դրանով պայմանավորված դերային վարքագիծը անձի սոցիալական վարքից վերցրած կողմն է։

Սոցիալական դերը տվյալ անձից սպասվող հավանության արժանացած վարքի այն նորմատիվ ձևն է, որի օգնությամբ անձը գրավում է որոշակի դիրք հասարակական և միջանհատական հարաբերություններում։

Մարդու սոցիալական դերերը բազմազան են։ Սոցիալական իրադրության փոփոխության հետ փոխվում է նաև մարդու սոցիալական դերը։ 
Սոցիալական դերը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ հայտնի է, թե ում հետ, ում համար է այն կատարվում։ Անհնար է կատարել ամուսնու դեր, երբ ամուսնացած չես, որդու դեր, երբ ծնողներ չունես, զարմիկի դեր, երբ հորեղբայր կամ հորաքույր չունես։ Կամ թե մարդը չի կարող պետի դեր կատարել, երբ ենթականեր չունի, մանկավարժի դեր՝ առանց աշակերտների, զորավարի դեր՝ առանց զորքի և այլն։ Դա հնարավոր չէ, քանի որ սոցիալական դերը արտացոլում է անձի սոցիալական վարքն ու տարբեր սոցիալական ֆունկցիաները։

Հետևաբար, սոցիալական դերը հասարակության կողմից մշակված մարդու սոցիալական գործողություններն են որոշակի սոցիալական իրադրություններում։


Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։  Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և «մոռանալ», չկատարել դերային պարտականությունները :


Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից:

Рубрика: Հեռավար ուսուցում, Քաղաքագիտ․ և սոց․ հիմունքներ

Պահանջմունք, Մասլոուի պահանջմունքների բուրգ

Նյութը վերցրել եմ boon.am ից

Վարքի դրդապատճառներն անմիջականորեն կապված են պահանջմունքների հետ: Պահանջմունքը կարիքի ապրումն է՝ իր հուզական և որոշակի վարքի դրսևորմանը դրդող տարրերով հանդերձ: Պահանջմունքները լինում են ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալագան և այլն: Պահանջմունքներն ամորֆ, չձևավորված կարիքներն են, որոնք հստակեցվում են և դառնում դրդապատճառներ: Պահանջմունքներն ունիվերսալ են, սակայն, դրանց բավարարման ձևերը կարող են ունենալ մշակութային առանձնահատկություններ, որոնք կարող են կապվել անհատականի ու խմբայինի խրախուսման ու ճնշման հետ:

Դրդապատճառները՝ մոտիվները, այն շարժիչ գործոններն են, որ ուղղորդում են մարդկանց գործողությունները: Մոտիվացիան մի շարք մոտիվների ու դեմոտիվատորների և, բացի դրանցից, արտաքին ու ներքին այլ գործոնների ու ստիմուլների համադրությունն է: Դրդապատճառները լինում են ներքին (ինտրինսիվ) և արտաքին (էքստրինսիվ), գիտակցական և անգիտակցական: Իրական վարքը բազմապատճառական է (պոլիդետերմինացված). դրա ուղղորդմանը մասնակից են բազմաթիվ դրդապատճառներ, արտաքին գործոններ, բնավորության կայուն գծեր և այլն:

Վարքը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ մարդու դիրքորոշումը: Հոգեբանության մեջ դիրքորոշում է անվանվում մարդու որոշակի կանխատրամադրվածությունը՝ որոշակի ձևով գործելու չգիտակցված կամ կիսագիտակցված պատրաստակամությունը: Հոգեբանության մեջ շատ են օրինակները, երբ դիրքորոշումն ազդում է գործունեության արդյունավետության վրա: Դրական դիրքորոշումը, սակայն, կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Դիրքորոշումներն ու դրդապատճառները կարող են կայուն լինել և միասին կազմել անձի ուղղվածություն:

Մասլոուի պահանջմունքների բուրգ

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է, որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։

Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Ջեյն Ադամսը, Էլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, մտովի հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել։» Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը։ Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով… սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր։ Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին։ Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր։»

Ներկայացչություններ

Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը նաև կարևորության կարգով է կանխորոշված։ Դա հաճախ պատկերվում է հինգ մակարդակից բաղկացած բուրգով՝ ամենացածր մակարդակը ասոցացված է ֆիզիոլոգիական պահանջմունքներով, իսկ ամենաբարձր մակարդակը՝ ինքնաիրականացման (ինքնադրսևորման) պահանջմունքներով, հատկապես նրանք, որոնք վերաբերվում է ինքնության և նպատակին։ Ստորակարգության ավելի բարձր պահանջմունքները միայն կենտրոնացման առարկա են դառնում երբ բուրգի ավելի ցածր պահանջմունքները բավարարվել են։ Երբ մի անհատ բարձրացել է մյուս մակարդակին, ցածր մակարդակի պահանջմունքներին էլ առաջնական կարևորություն չի տրվի։ Եթե ավելի ցածր մակարդակի պահանջմունքներ էլ չեն բավարարվում, անհատը ժամանակավորապես վերառաջնականություն կտա այդ պահանջմունքներին՝ կիսաբավարարված կարիքների վրա կենտրոնանալով, բայց մշտապես չի հետադիմի ավելի ցածր մակարդակին։ Օրինակ՝ պատվի մակարդակի մի գործարար, որը քաղցկեղով է ախտորոշվել, երկար ժամանակ կվատնի կենտրոնանալով իր առողջության վրա (ֆիզիոլոգիական պահանջմունքներ), բայց կշարունակի արժեքավորել իր աշխատանքի դերակատարությունը (պատվի պահանջմունքնետ) և հավանականորեն թողության 012ժամանակաշրջաններում կվերադառնա աշխատանքի։

Рубрика: Հեռավար ուսուցում, Քաղաքագիտ․ և սոց․ հիմունքներ

Սոցիալական խմբեր

Նյութը վերցրել եմ՝ Dasaran.net աղբյուրից

Սոցիալական խումբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որի անդամ-ները միավորվել են որոշակի ընդհանուր (խմբային) նպատակների հասնելու, շփվելու կամ համատեղ գործունեություն կատարելու համար:

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները: Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով`   խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն`  փոխադարձ կապեր: Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի  կողմից`  ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից`  հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը  կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում:  Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը`  այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը:  Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.

  • ընդհանուր նպատակներ,
  • ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,
  •  ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,
  • յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում: